Կալիֆորնիայի Սենատն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը![]() 27 օգոստոսի 2014 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը միաձայն քվեարկությամբ ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը: Դրանով ցեղասպանությունը վերապրածների ու ականատեսների բանավոր հիշատակությունները կներառվեն նահանգի հանրային դպրոցների մարդու իրավունքների մասին դասընթացի ուսումնական պլանում, գրում է Asbarez-ը: Օրինագծի հեղինակը Կալիֆորնիայի Ժողովի անդամներից Ադրին Նազարյանն է, համահեղինակներն են սենատորներ Մարկ Վիլանդը, Ժողովի անդամներ Կարո Աչաջյանը, Սթիվ Ֆոքսը, Մայք Գատտոն, Սքոթ Վիլկը ու Շերիլ Բրաունը: Դրանով նախատեսվում է նաև, որ ուսուցիչները համապատասխան ռեսուրսներով կապահովվեն Ցեղասպանության մասին դասավանդելու համար: Օրենքի նախագիծը Սենատի օրակարգում ներառվել էր 2014-ի ապրիլին, որից հետո ներկայացվել էր քննարկման և իրավական փորձաքննության: Այժմ օրինագիծն ուղարկվել է նահանգապետի հաստատման, որից հետո ուժի մեջ կմտնի: Տարեսկզբին՝ հունվարի վերջին, Կալիֆորնիայի Ժողովը նույնպես միաձայն ընդունել էր AB 659 օրինագիծը: Մինչև այդ այն ընդունվել էր նաև Կրթության ու հատկացումների պետական վեհաժողովում: «Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը շնորհակալ է Սենատից, ինչպես նաև սենատորներ Դի Լեոնից, Մարկ Ուայլանդից, Ադրին Նազարյանից ու Խաչո Աչաջյանից նախագծին աջակցելու համար»,- նշել է հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը: Օրինգածքի ընդունմամբ Կալիֆորնիան կդառնա ամերիկյան 12-րդ նահանգը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներառված է ուսումնական դասընթացների ծրագրում: Հղումներ թեմայով. ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |