Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը հետաձգվել է![]() 27 օգոստոսի 2014 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Խտրականության, օտարատյացության և ցեղապաշտության դեմ օրենքի քննարկումը մոտ մեկ տարի է Հունաստանի խորհրդարանի օրակարգում է: Հրապարակային քննարկումներից և լսումներից հետո որոշում էր կայացվել այս շաբթվա սկզբին քննարման և քվեարկության դնել օրենքը` մտցնելով խորհրդարանի ամառային նստաշրջանի օրակարգ: Այդուհանդերձ, արդարադատության նախարար Խարալամպոս Աթանասիուի որոշմամբ, օրակարգը երկուշաբթի` օգոստոս 25-ին, հերթական անգամ հետաձգվել է, գրում է Asbarez-ը: Օրինագծի հետ կապված առկա են որոշ տարաձայնություններ, որոնք հիմնականում վերաբերում են խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը, և մի շարք պատգամավորներ հակառակվել են օրինագծի ընդունմանը: Իրարամերժ կարծիքների տեղիք տված խնդրահարույց օրինագծով պահանջվում է անդրադառնալ Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված` Թուրքիայում իրականացված հայերի և հույների ցեղասպանոությանը: Ավելի վաղ Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել է, որ «Ռասիզմի դեմ» օրինագծում ավելացվել է պոնտոսի հույների, հայերի ու Փոքր Ասիայում իրականացված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդված: Օրինագիծը պետք է քվեարկության դրվեր Հունաստանի խորհրդարանի օգոստոսի 26-27-ի նիստում: «Ցեղասպանությունների հերքումը պետք է դիտարկել որպես քրեական հանցագործություն, ինչպես օրինակ Հրեական ողջակիզման հերքման պարագայում»,- պնդում են բանաձևի ջատագովները: Նախորդ ամիսների խորհրդարանում տեղի ունեցած լսումներին և քննարկումներին մասնակցել է նաև ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը` պահանջելով հստակցենել Հայոց ցեղասպանության մերժման պարագայում քրեական հանցագործության դրույթների կիրառումը և ներկայացնելով հայության դիրքորոշումը: Հայ Դատի հանձնախումբը շարունակում է ջանքերը` շեշտելով, թե ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ դրա մերժումը քրեականացնող օրինագծի ընդունումը որքան ճիշտ քայլ կլինի Հունաստանի և դրա կառավարության կողմից: «Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն, Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կհամարվի հանցագործություն: Բացի այդ, հանցագործություն կհամարվի նաև այն ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են հունական կամ միջազգային դատարանների վճիռներով»,- ասել է Աթանասիուն, գրում է թուրքական Hyurriet պարբերականը: Եվրոպական երկրներից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքներ գործում են Շվեյցարիայում և Սլովակիայում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |