Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է գնդակահարել իշխող կուսակցության ակտիվիստներին. Նրանց ճակատագիրն անհայտ է27 օգոստոսի 2014 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին մասնակցել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության երկու անդամի վրա բացված կրակահերթին, օգոստոսի 27-ին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թեմուր Գիգուաշվիլին: Նրա խոսքով միջադեպը տեղի է ունեցել նախորդ կիրակի՝ օգոստոսի 24-ին Տկվիավի գյուղում «մեքենաներով հետապնդման» ժամանակ, երբ Օկրուաշվիլին անվտանգության երկու աշխատակցի հետ հետապնդել է երկու համագյուղացու՝ Պավլե և Վասիլի Կարելիներին: Ընդ որում, այդ ընթացքում Օկրուաշվիլիի մեքենայից կրակ են բացել հետապնդվողների մեքենայի ուղղությամբ, երեք անգամ գնդակը դիպել է մեքենային: Այնուհետև, ինչպես պնդում է Գիգուաշվիլին, ՊՆ նախկին ղեկավարը հասել է ակտիվիստներին և ֆիզիկական հաշվեհարդար տեսել: Ներկա պահին տուժածների և նրանց մեքենայի գտնվելու վայրը հայտնի չէ, ակտիվիստների հետ կապ հաստատել չի հաջողվում: «Դա իրոք Օկրուաշվիլին է եղել, իր անձնական անվտանգության ծառայության աշխատակիցների հետ: Մոտ 2,5 կմ նա հետապնդել է այդ երկու ակտիվիստի մեքենան, և դա ուղեկցվել է կրակահերթով: Հետագայում, վիզուալ զննման ժամանակ անձամբ տեսել եմ մեքենան: Բայց թե հիմա այն ուր է, ինքս չգիտեմ, անձամբ փնտրում եմ: Դեպքից հետո տղաները թաքնվել են: Չգիտեմ՝ ինչ է եղել, գուցե Օկուրաշվիլին է զանգել ու սպառնացել»,- Գագուաշվիլին հայտարարել է լրագրողներին, հայտնում է «Նովոստի- Գրուզիյան»: Ժամանակին Օկրուաշվիլին Միխայիլ Սաակաշվիլիի մտերիմ համակիրներից մեկն է եղել: 2003-ի աշնանը նա սատարել է «վարդերի հեղափոխությունը», նույն տարվա դեկտեմբերին դարձել է Շիդա Քարթլի նահանգում նախագահի լիազորված անձ:Իսկ 2004-ին Սահակաշվիլիի նախագահ ընտրվելուց հետո զբաղեցրել է գլխավոր դատախազզի պաշտոնը: 2004-ի հունիսին գլխավորել է ներքին գործերի նախարարությունը, դեկտեմբերին՝ պաշտպանության: Նոյեմբերի 2006-ին թողել է պաշտպանության նախարարի պաշտոնն ու զբաղեցրել տնտեսական զարգացման նախարարի պածտոնը, բայց մեկ շաբաթ անց հրաժարական է տվել: 2007-ի նոյեմբերին Օկրուաշվիլին հայտարարեց ընդդիմադիր «Միացյալ Վրաստանի շարժում» կուսակցությունն ու հեռուստաեթերում հանդես եկել բարձրագույն ղեկավարության դեմ մեղադրանքներով: Photo: Ria.ru Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |