ԱՀԿ-ն զգուշացնում է կամ վախեցնում. Էբոլայով կարող է վարակվել 20.000 մարդ28 օգոստոսի 2014 - 22:33 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության համաձայն, Էբոլա վիրուսի բռնկումը կտևի ևս 6-9 ամիս, իսկ վարակվածների թիվը կավելանա 6,5 անգամ` հասնելով 20.000-ի: Էբոլայի դեմ պայքարի «ճանապարհային քարտեզի» համաձայն, կպահանջվի 490 մլն դոլար: ԱՀԿ տվյալներով, 2013-ի դեկտեմբերին Էբոլա վիրուսի բռնկումից հետո Արևմտյան Աֆրիկայում մահացել է ավելի քան 1550 մարդ: Այս պահին գրանցվել է վարակման 3069 դեպք: Ընդ որում, դրանց 40%-ը գրանցվել է վերջին երեք շաբաթում: Համաճարակն ահագնանում է Սիեռա Լեոնեյում, Լիբերիայում, Գվինեայում ու Նիգերիայում, գրում է «Դելովոյ Կվարտալը»: Միևնույն ժամանակ, Համբուրգ քաղաքի համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արևմտյան Աֆրիկայից հիվանդը, որի մոտ կասկածում են Էբոլայի վարակ: Նա բժիշկ-համաճարակաբան է Սենեգալից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ: Նրան տեղակայել են Էպպենդորֆ կլինիկայի հատուկ հատվածում՝ տրոպիկական ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքում: Էբոլա վիրուսից մահացության դեպքերի թվով առաջատարն է Լիբերիան, որտեղ գրանցվել է ողբերգական ավարտով 694 դեպք: Գվինեայում մահացել է 430 մարդ, Սիեռա Լիոնեյում՝ 422, Նիգերիայում՝ 6: Գվինեայում գրանցվել է մահացության ամենամեծ տոկոսը՝ 66%: Սիեռա Լիոնեյում ցուցանիշը 42% է: Նշվում է, որ Էբոլա վիրուսի դեմ պատվաստման առաջին փորձարկումները մարդկանց վրա կանցկացվեն ԱՄՆ-ում արդեն իսկ հաջորդ շաբաթ, հաղորդում է Isra.com-ը: Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատ-առով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև որոշ խոշոր եղջերավորներ: Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում: Էբոլայի տենդն ու պատմության մեջ մյուս սարսափելի հիվանդությունները և համաճարակները Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |