Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ընտրությունները տեղափոխվել են հունիսի մեկ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի նոր խոսնակի, ինչպես նաեւ խորհրդարանական երկու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները կայանալու են հինգշաբթի: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: «Այսօր ծրագրված ընտրությունների ժամկետի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ այժմ պատգամավորները օրենսդրական նախաձեռնություններին վերաբերող հարցեր են քննարկում»,- ասել է Տ. Թորոսյանը:



Այսօր կայացած խորհրդարանի արտահերթ նիստին ծրագրվում էր նոր խոսնակ ընտրել, ինչպես նաեւ պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության եւ հասարակական հարցերով, բնապահպանության ու առողջապահության մշտական հանձնաժողովների նախագահներին, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:



Հիշեցնենք, որ մայիսի 11-ին «Օրինաց Երկիր» կուսակցությունը հայտարարեց, որ դուրս է գալիս Հայաստանի կոալիցիայից ներքին, արտաքին քաղաքկանության ու ժողովրդավարության խորացման հարցերում ծագած տարաձայնությունների պատճառով: Մայիսի 29-ին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պաշտոնապես թողեց հայկական խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Նրա քայլին հետեւեցին նաեւ ՕԵԿ այլ անդամներ` պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը եւ հասարակական հարցերով, բնապահպանության ու առողջապահության մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մխեյանը:
 Ուշագրավ
---