ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում եւ չի հաստատում Հայաստանի ու Թուրքիայի գաղտնի բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարությունը չի հերքում եւ չի հաստատում Հայաստանի ու Թուրքիայի դիվանագետների գաղտնի հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Հայ եւ թուրք դիվանագետները շփվում են տարբեր մակարդակներում»,- ասել է նա:



Նշենք, որ, ըստ թուրքական աղբյուրների պնդումների, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղված Թուրքիայի արտգործնախարար Ռեջեփ Թաիփ Էրդողանի նամակից հետո այդ երկրների դիվանագետների միջեւ «երեք գաղտնի հանդիպումներ են կայացել»: «Բանակցությունների վերջին փուլը, որն անցել է փակ ռեժիմում, կայացել է մարտին Վիենայում` Եվրաեռյակի հովանու տակ»,- հայտնում է The New Anatolian-ը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---