Ֆրանսիան պաշտապանում է Թուրքիայի թեկնածությունը ԵՄ-ին անդամակցելու հարցում 1 հունիսի 2006 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան պաշտապանում է Թուրքիայի թեկնածությունը Եվրամիությանն անդամակցելու հարցում: Թուրքիայի մոտեցումը եվրոպական նորմերին տարածաշրջանի համար կունենա կայունացնող ներգործություն: Դրանից բոլոր կշահեն, եւ առաջին հերթին, Հայաստանը: Այդ մասին PanARmenian.Net-ին է հայտարարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին: Նրա խոսքերով, ԵՄ-ն ակումբ է հստակ, մանրամասն կանոններով, որոնք պարտադիր են բոլոր համար` առանց բացառության: «Դա ժողովրդավարությունն է, կարծիքներ, համոզմունքներ հայտնելու ազատությունն է, այդ թվում կրոնական, մարդու իրվանունքներն է, այդ թվում է փոքրամասնությունների իրավունքները: Այդ օրենքների շարքում է նաեւ սահմանների բացումը, տնտեսության ազատությունը, հարեւան երկրների հետ նորմալ հարաբերություններ հաստատումը»,-ասել է Անրի Կյունին:Ինչ վերաբերում է Ֆրանսիայի քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման դեմանցած ցույցերին, ապա դիվանագետն անվանել է դրանք անընդունելի եւ անախրոնիկ: «Այն ժամանակ, երբ թուրքական հեռուստակայաններից մեկը 71 տոկոս հեռուստադիտողների խնդրանքով ցուցադրեց «Արարատ» ֆիլմը 1915 թվականի իրադարձությունների մասին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող ցույցեր անցան: Այս ցույցերը չեն համապատասխանում այն էվոլյուցիոն գործընթացին, որը կատարվում է թուրքական մտածելակերպում»,-ընդգծել է նա: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |