ՆԱՏՕ-ի ամփոփիչ հռչակագրում անտեսվում է ժողովրդների ինքնորոշման իրավունքը 6 սեպտեմբերի 2014 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում, միջազգայն իրավունքի, ՄԱԿ կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների հիման վրա, ասվում է Ուելսում աշխատանքն ավարտած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում: Փաստաթղթում ասվում է, որ սառեցված հակամարտությունները առանձնակի մտահոգություն են առաջացնում, խաթարելով տարածաշրջանի բնակիչների հնարավորությունները՝ բացահայտել սեփական ներուժը որպես եվրաատլանտյան ընկերակցության անդամ: «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական և ամուր քաղաքական կամքով ձեռնամուխ լինել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործին բանակացությունների հաստատված շրջանակներում»,-ասվում է փաստաթղթում: Բացի այդ, հռչակագրում ասվում է, որ «Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի օկուպացիան ու ռազմական ներխուժումը Արևելյան Ուկրաինա օրինական մտավախություններ են առաջացրել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի որոշ գործընկերների մոտ: Ասվում է, որ դա «խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև լրջորեն խաթարում է միջազգային իրավունքն ու մարտահրավեր է եվրաատլանտյան անվտանգությանը»: Նշենք, որ ՆԱՏՕ-ի հռչակագրում ոչ մի խոսք չկա ժողովրդների ինքնորոշման իրավունքի մասին: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին հրաժարվել ինքնահռչակ Ղրիմի բռնակցումից, որը մենք չենք ճանաչում և չենք ճանաչելու: Ռուսաստանը պետք է հրաժարվի Ուկրաինայի աևելքում անջատողականներին սատարելուց և ձեռնպահ մնա հետագա ագրեսիվ քայլեից Ուկրաինայի դեմ: Ռուսաստանի զինվորականների ցանկացած միակողմանի ռազմական կամ դիտորդական գործողություն Ուկրաինայում, ցանկացած քողի տակ, դաշնակիցները գնահատում են որպես միջազգային իրավունքի աղաղակող խախտում»,-ասվում է փաստաթղթում: Ինչպես ասվում է հռչակագրում, դաշնակիցները սատարում են գործընկերների «արտաքին քաղաքականության ոլորտում և անվտանգության քաղաքականության մեջ ինքնուրույն և ինքնիշխան ընտրություն կատարելու իրավունքին, ազատ արտաքին ճնշումից և պարտադրանքից: Դաշնակիցները նախկինի պես հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանությանը սատարելու գործին»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |