Արցախի դիրքապահներն ադրբեջանցու են գերեվարել![]() 6 սեպտեմբերի 2014 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահները գերի են վերցրել Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին: Վերջին անգամ ադրբեջանցիներ էին գերեվարվել հուլիսի 10-ին, երբ Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Գերիների դիվերսանտներ էին՝ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը: 2012-ի նոյեմբերի 12-ինադրբեջանականՂազախի շրջանի Մասամլի գյուղի բնակիչ,1971-ին ծնված Թելման Ջավանշիր օղլու Ալիևը հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Հայկական կողմը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել էր միջազգային կազմակերպություններին: Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հաստատել էր տեղեկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովին, տեղեկություն էին տարածել, որ Թելման Ալիևը խուլ ու համր հովիվ է, մոլորվել է և պատահաբար է հատել սահմանը: Արդեն նոյեմբերի 30-ինՏավուշի Կայանավանի հատվածում, Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ հայկական կողմը գերուն Ադրբեջանին էր վերադարձրել: Հանձնման ժամանակ լրագրողները նկատել էին, որ գերին ազատ շփվում է Կարմի խաչի ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |