Ղարաբաղյան հակամարտություն. Կողմերը պետք է մի լեզվով խոսեն 2 հունիսի 2006 - 13:48 AMT PanARMENIAN.Net - «Մեր հանրությունում, ընդհանուր առմամբ, մեկ ընդհանուր կարծիք գոյություն ունի այն կարգավիճակի ճանաչման առումով, որը մենք այժմ ունենք: Այդ առումով մեր խորհրդարանը արտացոլում է հանրության կարծիքը, որը կայանում է նրանում, որ չի կարելի անտեսել 1991 թվականի հանրաքվեի արդյունքները»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքերով, խաղաղ կարգավորման առաջխաղացմանը խանգարում է հրաժարվելը խորհրդարանական դիվանագիտությունից, որը տարածված ու ընդունված ձեւ է ժամանակակից աշխարհում բանակցություններ վարելու եւ դիրքերի մերձեցման առումով:«Ցավոք սրտի, մեր դեպքում այն գրեթե չի օգտագործվում: Խորհրդարանական դիվանագիտությունը համադարման չէ, սակայն, ակնհայտ է, որ ԼՂՀ խորհրդարանի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին կարող է դրական արդյունք ունենալ: Օգտակար է հիշեցնել, որ հենց խորհրդարանական դիվանագիտությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ձեւաչափում հնարավորություն տվեց 1994 թվականին զինադադարի մասին համաձայնության գալ»,- նշել է նա: Աշոտ Ղուլյանը ավելացրեց, որ ԼՂՀ խորհրդարանը հատուկ դիմում է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններին` ՌԴ Պետդումային, Ֆրանսիայի խորհրդարանին եւ ԱՄՆ Կոնգրեսին, առաջարկելով ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտությունը ԼՂՀ խորհրդարանի մասնակցությամբ: «Բանակցական գործընթացը պետք է ամուր հիմքեր ու ընդունված հասկացություններ ունենա: Կողմերը պետք է մի լեզվով խոսեն եւ գաղթականներ, վերաբնակներ եւ այլ հասկացությունները նույնությամբ հասկանան: Հակառակ դեպքում, անիմաստություն է ստացվում, որը մենք վաղուց հետեւում ենք բանակցային գործընթացում»,- ընդգծել է ԼՂՀ ԱԺ խոսնակը, գրում է «Ազատ Արցախ» թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |