Եվրամիությունը ՀՀ-ին կտրամադրի 140-ից 170 մլն եվրո. Առանձնացվել է ֆինանսավորման առաջնային 3 ոլորտ 9 սեպտեմբերի 2014 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների, Եվրոպական խորհրդարանի և ԵՄ հանձնաժողովի միջև կայացած խորհրդակցություններից հետո հաստատվել է Եվրամիության հարևանության գործընկերներին տրամադրվելիք ֆինանսավորման գումարներն առաջիկա տարիներին։ Ըստ այդմ, ԵՄ կողմից ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվել է 5,5 մլրդ եվրո։ Տարբեր երկրներում Եվրամիության կողմից ֆինանսավորման առաջնահերթությունները մշակվել են գործընկեր երկրների իշխանությունների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցության արդյունքում։ Այս ծրագրով Հայաստանին 2014-ից՝ 2017-ը կտրամադրվի 140-ից 170 մլն եվրո։ Հայաստանում ֆինանսավորման առաջնային 3 ոլորտն է՝ 1․Մասնավոր հատվածի զարգացում, 2․Հանրային կառավարման բարեփոխումներ 3․Արդարադատության ոլորտի բարեփոխումներ։ ԵՄ ֆինանսավորման ծրագրերը համահունչ են նաև ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև համաձայնեցված փաստաթղթերին, ինչպիսիք են գործողություների ծրագրերը, ԵՄ պաշտոնական կայքին հղումով գրում է Panorama.am-ը։ Մայիսի 30-ին «Կայունությունից դեպի զարգացում» թեմայով աշխատանքային խորհրդակցության ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության գյուղատնտեսական ծրագրերի կցորդ Ջոն Բարքերը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին գյուղատնտեսության զարգացման համար բյուջետային օժանդակության շրջանակում 25 մլն եվրո կհատկացնի: Հատկացված գումարից 20 մլն եվրոն կտրամադրվի Հայաստանի կառավարությանը և կուղղվի պետական բյուջե, իսկ մնացած 5 մլն եվրոն կհատկացվի ֆերմերների օժանդակությանը։ 6 մլն եվրոյի առաջին տրանշը կհատկացվի հայկական Կառավարությանն ընթացիկ տարվա ընթացքում, երկրորդը` 7 մլն եվրոն, 2015-ի ընթացքում, իսկ երրորդը (նույնպես 7 մլն եվրո) Հայաստանը կստանա 2016-ին։ Միջոցները կուղղվեն այդ թվում Գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մշակմանն ու իրականացմանը 2015-2025 թթ․ համար: Առաջիկա երեք տարիներին հանրապետությունում կանցկացվեն Եվրամիության հատկացրած միջոցների պարբերական մոնիտորինգներ, ինչպես նաև` շահագրգիռ բոլոր կողմերի ամենամյա ժողովներ։Եվրամիությունը նույն ծրագրի շրջանակում 2007-2010-ին Հայաստանին տրամադրել էր 97,4 մլն եվրո, 2011-2013-ին՝ 104 մլն եվրո: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |