Մրցույթ. Երիտասարդները կարող են սահմանադրական բարեփոխումների իրենց տարբերակը ներկայացել![]() 9 սեպտեմբերի 2014 - 13:28 AMT PanARMENIAN.Net - AM իրավաբանական ընկերությունը «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով ուսանողական մրցույթ է հայտարարում՝ երիտասարդ իրավագետներին հրավիրելով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ մրցութային կարգով ներկայացնել սեփական դիտարկումներն ու առաջարկները: Նրանք պետք է հստակ և հիմնավոր ներկայացնեն, թե հանրային կյանքի որևէ ոլորտի վրա ինչ բացասական ազդեցություն են ունենում գործող Սահմանադրության առանձին դրույթները կամ հասարակության համար ինչ դրական փոփոխություն կարելի է ակնկալել սահմանադրաիրավական նոր կարգավորմամբ: Երեք հաղթողը համակարգչային տեխնիկա կստանան, ինչպես նաև իրավաբանական ընկերությունում վարձատրվող եռամսյա աշխատանքային պրակտիկայի կհրավիրվեն: Հաղթող 3 առաջարկն ու դրանց հեղինակներին կներկայացնեն հանրությանն ու ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին: Մրցութային առաջարկները չպիտի գերազանցել 1000 բառը, պետք է նորույթ, ինքնատիպություն, հստակ հիմնավորումներ և ինքնուրույն վերլուծություններ պարունակեն: Մրցութային առաջարկները կարող են ներկայացվել հայերենով, ռուսերենով կամ անգլերենով: Մրցույթին կարող են մասնակցել լիցենզավորված համալսարանների իրավաբանական ֆակուլտետների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները, ինչպես նաև բակալավրիատի 2-րդ կուրսն ավարտած ուսանողները: Ցանկացողները պետք է մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն, AM իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակ ներկայացնեն կամ ընկերության էլեկտրոնային հասցեով (info@am.am) ուղարկեն իրենց մրցութային առաջարկները, անձնագրի պատճենը և մասնագիտական համապատասխանությունը հավաստող փաստաթղթի պատճենը: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |