Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Մենք ուշադիր հետևում ենք 2015-ի նախօրյակին Հայաստանի քայլերին 9 սեպտեմբերի 2014 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին ու Հայոց ցեղասպանության թեմային` կրկնելով թուրքական ժխտողական թեզերը: Anadolu գործակալության լրագրողի այն հարցին, թե Հայաստանի հետ հարաբերություններն ինչ փուլում են գտնվում, Չավուշօղլուն պատասխանել է. «Մենք ուշադիր հետևում ենք 2015-ի նախօրյակին Հայաստանի քայլերին: Դրանք արդար չեն: Հնարավոր չէ միակողմանի ու անարդար հիշողության հիման վրա լուծել գոյություն ունեցող խնդիրները»: Ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցաոռւմների համակարգման պետական հանձնաժողովի չորրորդ նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին այցելել Երևան 2015 թ. ապրիլի 24-ին: «Պաշտոնապես հրավիրում են Թուրքիայի նախագահին, որը հայտնի կդառնա առաջիկա նախագահական ընտրություններում, 2015 թ. ապրիլի 24-ին այցելել Հայաստան ու առերեսվել սեփական պատմության հետ: Չավուշօղլուն հիշեցրել է նաև Էրդողանի` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի մասին, որով առաջարկվում էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել, գրում է Civilnet-ը: «Թուրքիան չի ցանկանում քաղաքականացնել այդ հարցը (Հայոց ցեղասպանության): Միակողմանի հիշողությամբ հնարավոր չէ դա անել: Այդ պատճառով էլ շատ ենք կարևորել նման հանձնաժողովի ստեղծումը, սակայն, ցավոք, Հայաստանն անպատասխան է թողել մեր առաջարկը: Այժմ Հայաստանն ու հայկական սփյուռքը երրորդ երկրների միջոցով գործողություններ են ձեռնարկում: Տեսնում ենք, որ որոշ երկրների խորհրդարաններ այդ հարցի վերաբերյալ որոշումներ են ընդունում: Մենք կարծում ենք, որ պատմական և զգայուն հարցերի վերաբերյալ նման որոշումներ կայացնելը ճիշտ չէ: Հատկապես շատ սահմանափակ պատմական տեղեկությունների հիման վրա նման որոշումներ կայացնելը խնդիրներ է առաջացրել ու կառաջացնի: Այն խաթարել է երկկողմ հարաբերություններն ու վատ անդրադարձել շատ երկրների հետ հարաբերությունների վրա: Մենք ցանկանում ենք այս գործը թողնել պատմաբանների դատին»,- ասել է Չավուշօղլուն: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է: Ֆրանսիայից բացի, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է քննարկվում նաև Հունաստանում՝ խորհրդարանի օրակարգում է խտրականության, անհանդուրժողականության և ռասիզմի դեմ օրենքի նախագիծը, որով պատիժ է նախատեսվում սահմանել այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտման համար: Օրերս հայտնի դարձավ, որ Էրդողանը զգուշացրել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին, որ օրինագիծը կարող է բարդությունների պատճառ դառնալ հույն-թուրքական հարաբերություններում: Հունական կողմն, իր հերթին, նշել է, որ օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին: Օրինագիծն, ըստ Աթենքի, նախապատրաստվել է որպես հարգանքի տուրք զոհերին և ոչ մի կապ չունի ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերությունների հետ: Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ են գործում Շվեյցարիայում և Սլովակիայում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |