Մինչև ՌԴ այցելելը Ռուսաստանի և ՀՀ երկքաղաքացին պարտավոր չէ ԴՄԾ-ին այդ մասին տեղեկացնել![]() 10 սեպտեմբերի 2014 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը բացատրություն է տարածել ՌԴ-ում ընդունված երկքաղաքացիության մասին օրենքի վերաբերյալ: Ինչպես նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, ըստ Ռուսաստանի Դաշնության վարչական օենսդրության, Ռուսաստանի քաղաքացիները երկրորդ (օտարերկրյա) քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհապաղ պետք է տեղեկացնեն ՌԴ միգրացիոն ծառայություններն՝ անձամբ կամ փոստով, Ռուսաստանի Դաշնության տարածքում, այլ ոչ թե՝ Հայաստանի: Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը և ՌԴ ԴՄԾ-ը Հայաստանում ծանուցումներ չեն ընդունում ու չեն դիտարկում: Այն ՌԴ քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն և մշտական բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, երկքաղաքացիության մասին պարտավոր չեն տեղեկացնել մինչև Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելը: Օգոստոսի 17-ից երկքաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները պետք է իրազեկեն այդ մասին ՌԴ ԴՄԾ աշխատակիցներին: Օտարերկրյա անձնագիրը թաքցնելու համար սպառնում է քրեական պատասխանատվություն՝ մինչև 200.000 ռուբլի տուգանք կամ 400 ժամ ուղղիչ աշխատանքներ: Քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնեն մինչև հոկտեմբերի 4-ը: Դա կարելի է անձամբ անել ԴՄԾ բաժանմունքում կամ փոստով փաստաթղթերն ուղարկելով: Ժամանակին չներկայացնելու կամ թերի փաստաթղթերի համար նույնպես կարող է պատիժ սահմանվել: Օրենքը տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնք ոչ միայն երկրորդ անձնագիր ունեն, այլ նաև բնակվելու իրավունք կամ մեկ այլ փաստաթուղթ, որը «հաստատում է մշտական բնակության իրավունքը օտարերկրյա պետությունում»: Բացառություն է արվել Ղրիմի ու Սևաստոպոլի բնակիչների համար՝ երկքաղաքացիության մասին նրանք կարող են հաշվետու լինել 2016 թ. հունվարի 1-ից: Ազատվում են դիմում ներկայացնելուց Թուրքմենստանի ու Տաջիկստանի անձնագիր ունեցող ռուսաստանցիները, որոնց հետ Ռուսաստանը պայմանագիր ունի կնքած երկքաղաքացիության մասին: Կարող են չիրազեկել նաև մշտապես այլ երկրում բնակվող քաղաքացիները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |