Քոբուլեթում բողոքում են թուրքական մեդրեսեի բացման դեմ. Կառույցի դռան վրա խոզի գլուխ են կախել12 սեպտեմբերի 2014 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Վրացական հանգստավայր Քոբուլեթի բնակիչները, բողոքելով մեդրեսեի բացման դեմ, խոզ են մորթել և գլուխը կախել ապագա հաստատության դռան վրա: Ըստ տեղի բնակիչների, մեդրեսեն, որը մահմեդական ուսումնական հաստատություն է, մտադիր էր բացել Թուրքիայի ոմն քաղաքացի: Իմանալով այդ մասին բնակիչները դուրս են եկել բողոքի ակցիայի՝ մի քանի րոպեով փակելով Բաթում-Քոբուլեթ մայրուղին, հետո պղծել են տարածքը, որտեղ նախատեսվում է բացել մեդրեսեն՝ նպատակ ունենալով կասեցնել դա: Ինչպես հայտնում է Frontnews-ը շրջանի վարչկան ղեկավար Սուլխան Եվգենիձեի վրա հղումով, շրջանի ղեկավարությունը թույլտվություն չի տվել մեդրեսի բացման համար, սակայն եթե նման փաստաթուղթ լինի, նա խնդիր չի տեսնում: Տեղաբնակները, հակառակը, հայտարարում են, որ թույլ չեն տա մահմեդական հաստատության բացում: Վրաստանի մահմեդականների կազմակերպության ղեկավար Տարիել Նակաիձեն գնահատել է տեղի ունեցածը որպես այլ դավանանքի քաղաքացիների կրոնական զգացմունքների ոտնահարում: «Ես մի բան կարող եմ ասել՝ դա անդաստիարակության դրսևորում է և վիրավորում է քաղաքացիների կրոնական զգացմունքները»,-նշել է նա: Կրոնական հողի վրա բախումներ Վրաստանում բավականին հաճախ են առաջանում: Պատճառը՝ երկրի սողացող իսլամականացման մտավախություններն են: Աջարիայի մայրաքաղաք Բաթումում թուրքական Ազիզիե մզկիթի կառուցման նախագիծը բազմահազարանոց հանրահավաքների պատճառ դարձավ: 2012-ին բնակիչները պահանջեցին փակել մզկիթը: Լանչխուտիի շրջանի Նիգվզիանի գյուղի բնակիչները դժգոհ են մահմեդականներից, որոնք վերաբնակվել են Աջարիայից: 2013-ին տեղաբնակների պահանջով և մաքսային փաստաթղթերրի սխալ ձևակերպման պատրվակով քանդվեց Թուրքիայից բերված մինարեն՝ գործն արդեն բախումների էր հասնում, ավելի ուշ այն վերականգնվեց: Նոր մզկիթների կառուցման դեմ բողոքի ցույցեր են անցնում վրացական բազմաթիվ քաղաքներում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |