«Անահիտ»-ի պրեմիերան՝ դեկտեմբերի սկզբին. Արդեն փառատոններից հրավեր են ստանում11 սեպտեմբերի 2014 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմն էկրան կբարձրանա դեկտեմբերի սկզբին: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց մուլտֆիլմի համահեղինակ, ռեժիսոր և մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ նշելով, որ այս պահի դրությամբ աշխատանքները գրեթե ավարտված են:Օրեր առաջ արդեն կայացել է ֆիլմի նախադիտումը, որին ներկա էր ստեղծագործական անձնակազմը: Նրա խոսքով, պրեմիերան նոյեմբերին էին նախատեսում, բայց քանի որ այդ ամիս պրեմիերաները շատ են լինելու, որոշեցին ցուցադրել դեկտեմբերին: Սահակյանցը նշեց, որ ֆիլմը մեծ էկրանին կցուցադրվի մոտ մեկ ամիս, ինչից հետո կսկսվի փառատոնային շրջագայությունը: «Օրերս Տորոնտոյի փառատոնից մասնակցության հրավեր ստացանք, բայց այն անցնում է նոյեմբերին, իսկ պրեմիերան դեկտեմբերին ենք նախատեսել, դրա համար էլ մերժեցինք»,- նշեց Սահակյանցը՝ հավելելով՝ գուցե, մյուս տարի մասնակցեն:
«Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ը սկսել էր դեռ 2010-ին` մշակույթի նախարարության պատվերով ու ֆինանսավորմամբ: Այդ ժամանակ ծրագրվում էր աշխատանքներն ավարտել 2012-ի վերջին, բայց ֆինանսավորումը չբավականացրեց, ու նշված ժամկետում նախատեսված 85-90 րոպեից նկարահանված էր 60-ը։ Փառատոնների ցանկը, որտեղ կուզեին տեսնել «Անահիտ»-ը, մեծ է, ու դրանով կսկսեն զբաղվել, երբ ֆիլմի վրա աշխատանքներն ավարտին հասցնեն, պատրաստեն կայքն ու թրեյլերը: «Փետրվարին արդեն փառատոններ են սպասվում, որտեղ մասնակցության հայտ կուղարկենք»: Սահակյանցը նաև նշեց, որ, ըստ նախնական պայմանավորվածության, երբ ֆիլմը թարգմանվի ռուսերեն, Մոսկվայում էլ է ցուցադրվելու, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում: Անգլերեն տարբերակի վրա նույնպես աշխատելու են, չնայած այն ավելի ծախսատար կլինի, բայց այդ ամենն արդեն հաջորդ տարվա պլաններ են:
Մուլտֆիլմ ավելի գրավիչ դարձնելու համար Անահիտ իմաստուն թագուհու մասին պատմող սյուժեում որոշակի փոփոխություններ են արվել։ Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվում է «Շարմ Հոլդինգ»-ը:Հետարտադրական և պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է Sharm Pictures-ը: Այն նկարահանվում է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան: Որպես անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ «Անահիտ»-ը երրորդն է հայկական մուլտարտադրությունում՝ Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ը և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմերից հետո: Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանն ու Խորեն Լևոնյանը, կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Զադոյանը, իսկ բեմադրող նկարիչը` Էռնեստ Մուրադյանը:Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանն ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |