ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարությունները պարզապես պետք է չէ լուրջ ընդունել

PanARMENIAN.Net - Եթե հայերը ցանկանային ոչնչացնել ու թալանել ադրբեջանական գյուղերը, նրանք դա կանեին 13 տարի առաջ: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության նախարարաության մամլո ծառայության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքերով, տները ոչնչացվել են ադրբեջանական զորքերիր կողմից 1993 թվականին` նահանջի ժամանակ: «Դա պարզապես անհաջող պրոպագանդական քայլ է, որը իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Այն պարզապես պետք չէ լուրջ ընդունել»,- ընդգծեց Հասրաթյանը:



Նշենք, որ «Azeri press» գործակալությունը տեղեկատվություն էր տարծել, որ «հայերն սկսել են հրդեհել օկուպացված շրջանների գյուղերը` Աղդամի շրջանի Յուսիֆջանլին, Նովրուզլուն, Բագմանլարը, Սարիջալին ու Սայբալին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---