Թոմաս դը Վաալ. Մոսկվան ձգտում է հզորացնել ազդեցությունը ՀՀ-ում, Երևանը պահպանում է փոխլրացման նշյուլները![]() 12 սեպտեմբերի 2014 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան Քարնեգի կենտրոնի կայքում հրապարակվել է բրիտանացի լրագրող և Հարավային Կովկասի հետազոտող Թոմաս դը Վաալի հոդվածը Երևանի հարաբերությունների մասին Մոսկվայի և Արևմուտքի հետ Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո: Ինչպես գրում է Դը Վաալը, նա, ով ցանկանում է տեսնել Կովկասը որպես մաքուր աշխարհաքաղաքական խաղատախտակ, հիասթափված կլինի: Չնայած Ռուսաստանի ակնհայտ դժգոհությանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: «Հայաստանը այնպիսի արտաքին քաղաքականություն էր վարում, որն ինքը անվանում էր փոխլրացում՝ հավասարակշռություն պահելով Ռուսաստանի, Արևմուտքի և Իրանի միջև: Այսօր ուղղվածությունը ռուսական է: Անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին, ամսաթիվ, որը հիմա հայերն օգտագործում են մատնանշելու համար որպես ռազմավարական ուղղվածության վայրկյանական փոփոխման օր, Սարգսյանը հայտարարեց, որ իր երկիրը միանալու է Վլադիմիր Պուտինի Եվրասիական միությանը: Մարտին Հայաստանը այն սակավաթիվ երկրների շարքում էր, որոնք ՄԱԿ-ում հավանություն հայտնեցին Ղրիմում Ռուսաստանի գործողություններին: Չնայած այս ամենին, փոխլրացման նշյուլները դեռ պահպանվում են: ՆԱՏՕ-ի ուելսյան հռչակագրում Հայաստանը հիշատակված է ի շարս Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի, առ այն, որ դաշինքը պաշտպանում է նրա տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: Ինչ-որ իմաստով դա երախտագիտության նշան էր Սարգսյանին՝ այցը կատարելու քաջության համար, ինչպես նաև ՀՀ ԶՈւ պատվիրակությանը փոխնախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, որը գործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Ռուսաստանը ջանում է հզորացնել ազդեցությունը Հայաստանում տարբեր ճանապարհներով: Վերջին նախաձեռնությունը ՄՊՀ մասնաճյուղի բացումն է Երևանում»,-գրում է փորձագետը: Սակայն երկու կողմերի միջև նաև անվստահություն կա: Հայերը դժգոհ են Ռուսաստանից հակառակորդ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով: Բոլորը հիանալի հիշում են, որ 2013-ի ամռանը, երբ Հայաստանում քննարկում էին ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման վերջին տարրերը, իսկ Երևանը կտրուկ շրջադարձ կատարեց և հայտարարեց, որ ԵՄ-ին միանգամայն հակառակ ուղղություն է որդեգրում: «Այսօր եվրոպամետ տրամադրված հայերը օգնություն են ակնկալում երկու անպասելի փրկիչներից՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևից և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից: Նրանցից ոչ մեկը չի թաքցնում դժգոհությունն իրենց տնտեսական նախագծին Հայաստանի անդամակցության հեռանկարի հարցում: Երբ Հայաստանը մաքսային արտոնություններ ստացավ շուրջ 800 ապրանքատեսակների համար, Լուկաշենկոն դժգոհություն հայտնեց միության նոր անդամների համար «ցանկացած արտոնյալ պայմանների կամ կարգավիճակի» վերաբերյալ: Սակայն նույնիսկ եթե Եվրասիական միությունը փլուզվի սեփական հակասությունների ծանրության տակ, Հայաստանը շատ բան արդեն բաց է թողել Բրյուսելի հետ հարաբերություններում: Մեկ տարի անց Երևանն ու ԵՄ-ն այդպես էլ լուրջ քննարկումներ չեն սկսել հարաբերությունների վերաիմաստավորման առումով»,-գրում է Թոմաս դը Վաալը: Սեպտեմբերի 4-5 Ուելսի Նյուպորտում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը: Ամփոփիչ հռչակագրում ասվում է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում, միջազգայն իրավունքի, ՄԱԿ կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների հիման վրա: Փաստաթղթում ասվում է, որ սառեցված հակամարտությունները առանձնակի մտահոգություն են առաջացնում, խաթարելով տարածաշրջանի բնակիչների հնարավորությունները՝ բացահայտել սեփական ներուժը որպես եվրաատլանտյան ընկերակցության անդամ: «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական և ամուր քաղաքական կամքով ձեռնամուխ լինել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործին բանակացությունների հաստատված շրջանակներում»,-ասվում է փաստաթղթում: Ինչպես ասվում է հռչակագրում, դաշնակիցները սատարում են գործընկերների «արտաքին քաղաքականության ոլորտում և անվտանգության քաղաքականության մեջ ինքնուրույն և ինքնիշխան ընտրություն կատարելու իրավունքին, ազատ արտաքին ճնշումից և պարտադրանքից: Դաշնակիցները նախկինի պես հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանությանը սատարելու գործին»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |