Lenovo հեռախոսների նորագույն մոդելները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում12 սեպտեմբերի 2014 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում արդեն հասանելի են Lenovo բջջային հեռախոսների նորագույն մոդելները: Առաջարկվող լայն տեսականին ներառում է Lenovo բջջային հեռախոսներ՝ գնային լայն ընտրությամբ՝ 80 900-ից մինչև 236 900 դրամի սահմաններում: Նոր առաջարկը հիմնված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանում Lenovo ընկերության ներկայացուցիչ «Ֆայն» ՍՊԸ համագործակցության վրա: ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ընկերությունն առաջարկում է իր սպասարկման կենտրոնից Lenovo հեռախոս ձեռք բերելու ևս մեկ շահավետ տարբերակ: Այսպես՝ ցանկության դեպքում հեռախոսի հետ միասին նաև կարող է տրամադրվել ներառված հատուկ փաթեթ՝ 5000-ից 10000 ՄԲ ինտերնետ և 5000-ից 10000 րոպե ներցանցային խոսելաժամանակ՝ հաճախորդի նախընտրած կանխավճարային քարտի համար: Փաթեթը կարող է օգտագործվել 6 ամսվա ընթացքում:
Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |