Երեխաների ներհոսքը գիշերօթիկ և հատուկ դպրոցներ կդադարեցվի. 5-ամյա ծրագիր է ստորագրվել![]() 12 սեպտեմբերի 2014 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) սեպտեմբերի 12-ին ստորագրել են հնգամյա ծրագրի իրականացման մասին գործակցության համաձայնագիր, որը կաջակցի ՀՀ Կառավարության` երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխմանը: Ծրագրի նպատակն է խնամքի այլընտրանքային տարբերակները բարելավելու և համայնքահեն ծառայությունները զարգացնելու միջոցով դադարեցնել երեխաների ներհոսքը գիշերօթիկ խնամքի և հատուկ հանրակրթական հաստատություններ, ինչպես նաև՝ այդ հաստատություններում գտնվող երեխաներին վերադարձնել ընտանեկան միջավայր: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի` երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխման նպատակով ՀՀ Կառավարությանը տրամադրվող օժանդակության շրջանակում: Այլընտրանքային ծառայությունների բացակայության պատճառով Հայաստանում առկա երեխաների խնամքի և պաշտպանության համակարգը խրախուսում է հաշմանդամ երեխաների ծնողներին և տնտեսապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին ուղարկել իրենց երեխաներին գիշերօթիկ հաստատություններ` ժամանակավոր, հաճախ նաև՝ մշտական խնամքի համար: Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված հետազոտության` Հայաստանում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 42 պետական և ոչ պետական հաստատություններում կա մոտ 4500 երեխա: Նրանք բնակվում են երեք տեսակի հաստատություններում`մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ և հատուկ դպրոցներ: Այս երեխաների 97% սոցիալապես անապահով ընտանիքներից են և ունեն առնվազն մեկ ծնող: Հայաստանի կառավարությունը ընդունում է ապաինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը և 2011 թվականից սահմանել է այն որպես ռազմավարական գերակայություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում գործընկերների համատեղ ջանքերը հնարավոր կդարձնեն գիշերային խնամքի թիրախային հաստատությունների երեխաների սոցիալական ներգրավումը և ծառայությունների ու հնարավորությունների հավասար հասանելիությունը: Ապաինստիտուցիոնալացումը կհանգեցնի գիշերօթիկ խնամքի աստիճանական վերացմանը: 2014-ի սեպտեմբերի 10-ին հանրությանը ներկայացվեց ԿԳն որոշմամբ ստեղծված Հանրային դիտորդական խմբի՝ հատուկ կրթական հաստատություններում իրականացրած մոնիթորինգի արդյունքների հիման վրա արդեն երրորդը զեկույցը(առաջին և երկրորդ զեկույցները ներկայացվել են համապատասխանաբար 2011 և 2012 թթ.): Զեկույցի ներկայացմանն ընդառաջ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առանձնացրել է երկու խնդիր` հատուկ դպրոցների պայմանները ու հատուկ դպրոցներում գտնվող, սովորող ու ապրող երեխաների այն խմբի խնդիրը , որոնք այդտեղ չպետք է գտնվեն և այդտեղ են սոցիալական խնդիրների պատճառով. «Այս հարցում պետք է համատեղենք բոլորիս ջանքերը` գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կառույցների, որպեսզի կանխենք այն երեխաների մուտքը հատուկ դպրոցներ, որոնք չունեն հատուկ կրթության կարիք. երեխաները սոցիալական խնդիրների պատճառով չպետք է կտրվեն ընտանիքից, սա անչափ կարևոր է»,- նշել է նախարարը: Նա նաև գոհունակությամբ նկատել է, որ եթե տարիներ առաջ հասարակությունը ուղղակի ցնցվում էր նման հաստատություններում երեխաների նկատմամբ կիրառվելիք բռնությունների մասին տեղեկություններից, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է, ինչի համար շնորհակալություն է հայտնել ոչ միայն քաղաքացիական ինստիտուտների, այլև լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Այո, խնդիրներ դեռ կան, բայց բոլորիս ջանքերի համադրմամբ դրանք լուծելի ու հաղթահարելի են»,- հավելել է նախարարը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռզեհակն էլ իր ելույթում նշել է, որ երեխաների պաշտպանությունը բոլոր տեսակի բռնություններից հիմնարար իրավունք է, որն ամրագրված է Երեխայի իրավունքների մասին հռչակագրում, ինչպես նաև՝ մարդու իրավունքների այլ միջազգային համաձայնագրերում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |