Շառլ Ազնավուրը պատրաստվում է հանդիպել Թուրքիայի դեսպանի հետ. «Ես նրանց դեմ ոչինչ չունեմ» 13 սեպտեմբերի 2014 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը պատրաստվում է հանդիպել Թուրքիայի դեսպանի հետ` քննարկելու հայ-թուրքական հարաբերությունները: Այս մասինThe Hollywood Reporter-ին սեպտեմբերի 13-ին Լոս Անջելեսի Greek Theater համերգասրահում կայանալիք համերգին ընդառաջ տված հարցազրույցում հայտարարել է ինքը երգահանը: «Ես աշխատում եմ և հետո նոր ասում մարդկանց, թե ինչ եմ արել: Ես չեմ հարցնում նախագահին՝ ինչ պետք է անեմ: Մտածում եմ՝ դա չափազանց բարդ կլիներ: Օրինակ՝ առաջիկայում հանդիպում ունեմ Թուրքիայի դեսպանի հետ, ինչը հազվադեպ բան է: Ես չեմ ուզում ասել այդ մասին մինչև չգնամ, որովհետև նրանք կասեն՝ «Մի՛ արա դա» կամ «Մի՛ գնա այնտեղ», իսկ ես ուզում եմ ազատ մարդ լինել: Խնդիրներ կան ոչ միայն թուրքերի հետ, որոնք չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև որոշ հայերի հետ, որոնք չեն ուզում` ես բարեկամական լինեմ թուրքերի հետ: Ես նրանց դեմ ոչինչ չունեմ, որովհետև նրանք չեն իրագործել ցեղասպանությունը, այլ` նրանց պապերը: Ապրիլի 15-ին կլինի արդեն 100 տարի, ինչ թուրքերը չեն ճանաչում ցեղասպանությունը, և եթե ես կարող եմ այդ հարցում ինչ որ կերպ օգնել, ես դա կանեմ: Ես հուսով եմ` կարող եմ օգնել, որպեսզի երկու երկրների միջև մի բան տեղի ունենա»,- ասել է Ազնավուրը: 2009-ի մայիսից Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Ազնավուրը նաև նշել է, որ կարող է ակտիվ լինել դիվանագիտության մեջ. «Օրինակ՝ մենք 12.000 մարդ ենք Սիրիայից բերել Հայաստան: Մենք պետք է նրանց դուրս հանենք երկրից, որովհետև նրանք կսպանվեն քրիստոնյա լինելու համար: Ոչ միայն քրիստոնեա հայերը, այլև եզդիներն ու քրդերը, որոնք մահմեդական են, սակայն այլ կերպ են ապրում»,- ասել է նա՝ հավելելով, որ դա բնավ քաղաքականության հարց չէ, այլ` դիվանագիտության: Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |