Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կքննարկի Երևանում և Բաքվում դեսպանների թեկնածությունները15 սեպտեմբերի 2014 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները, որոնց առաջադրել է նախագահ Օբաման: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել սենատորներին շատ ուշադիր ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեկուտի նշանակման հարցը, ինչպես նաև խնդրել է տեղաբնակ հայերին դիմել նույն խնդրանքով Կոնգրեսում իրենց ներկայացուցիչներին: «Սենատի կողմից Սեկուտի թեկնածության հաստատման հարցը թույլ է տալիս ԱՄՆ Կոնգրեսին վերահսկել հարաբերություններն Ադրբեջանի կառավարության հետ, որը պատասխանատու է տարածաշրջանում լարվածության աճի, իսկ սեփական երկրում այլախոհների ճնշումների համար: Հուսով ենք, որ Սեկուտի թեկնածությունը շատ մանրակրկիտ կուսումնասիրվի: Հանձնաժողովը ողջունում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածության համար ներկայացված Ռիչարդ Միլզին ընձեռված հնարավորությունը՝ ներկայացնել հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու իր ծրագրերը»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: ԱՄՆ նախագահ Օբաման առաջարկեց Ռիչարդ Միլզի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար ընթացիկ տարվա հուլիսին: Սենատում հավանության արժանանալու դեպքում նա կփոխարինի այդ պաշտոնում Ջոն Հեֆերնին: Այս պահի դրությամբ Ռիչարդ Միլզը ԱՄՆ փոխդեսպանն է Լիբանանում: Նա ստանձնել է այդ պաշտոնը 2012 թ.: Միլզն աշխատել է նաև ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում Մալթայում, Փարիզում, Դուբլինում, Էռ Ռիադում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: 1990-ականների սկզբին, ԽՍՀՄ փլուզումից հետո նա աշխատել է հյուպատոսական բաժնում անկախացած Հայաստանի ու Ադրբեջանի գծով: 2011 թ. մայիսին Բարաք Օբաման առաջադրեց Ջոն Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որը մինչ այդ զբաղեցնում էր Մարի Յովանովիչը: 2011թ. սեպտեմբերին ԱՄՆ Սենատը հաստատեց Հեֆերնին դեսպանի պաշտոնում: Մինչ այդ, հուլիսի 27-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հետաձգել էր Հեֆերնի թեկնածության քննարկումը սենատոր Մենենդեսի խնդրանքով, որը հայտարարեց, որ իրեն ժամանակ է պետք ուսումնասիրելու համար Հեֆերնի պատասխաններն իր հարցերին: 2011 թ. հուլիսի 13-ին տեղի ունեցած լսումներում Ջոն Հեֆերնը, պատասխանելով սենատոր Մենենդեսի հարցին Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ղարաբաղյան հակամարտության մասին, հայտարարեց, որ «ԱՄՆ նախագահը սարսափելի է համարում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները»: Նա հիշեցրեց, որ նախագահ Օբաման հրապարակավ XX դարի ամենամեծ իրադարձություններից մեկն է համարել 1,5 մլն հայերի կոտորածը: «Նախագահը կոչ արեց Թուրքիային ու Հայաստանին միասին աշխատել հասնելու համար այդ փաստերի լիարժեք, բաց ու արդարացի ճանաչմանը: Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես իմ ուժերի չափով ամեն ինչ կանեմ կյանքի կոչելու համար նախագահի այդ տեսլականը»,-ասել էր Հեֆերնը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |