Մոսկվայում բողոքի ցույց է անցել ազգային հողի վրա սպանությունների դեմ 5 հունիսի 2006 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել բողոքի ակցիա, ի հիշատակ այն մարդկանց, որոնք զոհվել են մաշկագլուխների ձեռքից ազգային թշնամանքի եւ անհանդուրժողականության հողի վրա: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ակցիան կազմակերպել էին մի խումբ հայ երիտասարդներ եւ մասնակիցները եւս հիմնականում Մոսկվայի եւ Մերձմոսկովյան շրջանների հայ երիտասարդության ներկայացուցիչները: Կազմակերպիչների թվում են` ՄՊՀ ուսանողներն ու դասախոսները, ինչպես նաեւ մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ, ինչպես օրինակ` ՄՊՀ Հայկական ուսանողական ասոցիացիան եւ Հայ երիտասարդության ինտելեկտուալ համագործակցության միությունը: Հայտնի է, որ Ռուսաստանի հայերի միությունը հրաժարվել է մասնակցել ակցիային, պատճառաբանելով թե ակցիան արտոնված չէ իշխանությունների կողմից: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մոսկվայի մերձքաղաքային էլեկտրագնացքում սպանվեց 19-ամյա հայ երիտասարդ Արթուր Սարդարյանը: Հետաքննությունը գտնում է, որ հանցագործությունը կատարվել է ազգային ատելության հողի վրա: Երկու անհայտներ դանակահարել են պատանուն տասնյակ վկաների աչքերի առջեւ: Վերջին ժամանակներս սա հայերի առաջին սպանությունը չէ: Ապրիլի 22-ին Մոսկվայի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում բազմաթիվ վկաների աչքի առաջ մաշկագլուխները դանակահարեցին 17-ամյա ուսանող Վիգեն Աբրամյանցին: Նրա չորս ընկերները ծեծի են ենթարկվել, երկուսը վնասվածքներ են ստացել: Հետաքննությունը դիտարկում է այս գործում նաեւ ազգային հողի վրա սպանության վարկածը: Հանցագործների որոնումներն արդյունք չեն տվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |