«Ժառանգությունը» հերթական անգամ առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը![]() 16 սեպտեմբերի 2014 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հերթական անգամ առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ինչը նախկինում մի քանի անգամ մերժվել է մեծամասնության կողմից: Խմբակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Օրինագծով առաջարկվում է, որ հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Արցախի և Հայաստանի նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացառել ԼՂ և Հայաստանի պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային և այլն) տեղակայումը, բացառել ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումն ու ՀՀ անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի ԼՂՀ և ՀՀ ինքնիշխանությունը և/կամ տարածքային ամբողջականությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ազգային ժողովը պարտավոր է որոշման ընդունմամբ սահմանել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերը: Օգոստոսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, թե խորհրդարանական նոր նստաշրջանին լինելու են շատ ակտիվ և պատրաստվում են ներկայացնել 20-ից ավելի օրենսդրական նախագիծ: Բացի ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծից, խմբակցությունը խորհրդարան կբերի նաև «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ընդդիմությանը լծակ տալու վերաբերյալ և այլ նախագծեր: Վերջին անգամ նմանօրինակ օրինագիծ խմբակցությունըներկայացրել էր 2013-ի նոյեմբերին: Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, ըստ պատգամավորի, պետք է ոչ միայն քննարկվեր, այլև հավանության արժանանար: «Մենք գտնում ենք, որ և 2007 թ. էր այն պահը, որ պետք է ճանաչեինք Արցախի Հանրապետությունը, և այսօր էլ այդ պահն արդիական է, կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնք առկա են մեր երկու հանրապետությունների առջև»,- հայտարարել էր Փոստանջյանը: Սակայն մեծամասնությունը հերթական անգամ մերժել էրօրինագիծը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |