Մոսկվայում կրկին հարձակում է կատարվել հայերի վրա 5 հունիսի 2006 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը, հունիսի 4-ին, օրվա վերջում Մոսկվայի Լյուբերեցկի շրջանի Սպիտակ առանձնատան շրջանում 50 տականքներ հարձակվել են Մոսկվայի սոցիալական գիտությունների ինստիտուտի ռեկտոր Էռնեստ Գրիգորյանի ընտանիքի վրա: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Ռուսաստանի հայերի միության տեղեկատվական ծառայությունում, տղամարդիկ ծեծի են ենթարկվել եւ կորցրել են գիտակցությունը, կանայք ուղեղի ցնցումով տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնված միլիցիան ձերբակալել է տուժածներին, հայտարարելով, թե հենց իրենք են հրահրել ծեծկռտուքը: Իրավիճակը պարզաբանվել է, երբ միլիցիայի բաժանմունքում հայերը տեսել են միլիցիոների, որում նրանք ճանաչել են վարորդին, որին մեկ ժամ առաջ չեն կարողացել ճանապարհ զիջել խցանման պատճառով: Հավանաբար, այդ 50 ստահակների թվում եղել են նաեւ նրա ստորադասները, որոնք համոզված են եղել սեփական անպատժելիության մեջ: ՌՀՄ մամլո կենտրոնի ղեկավար Դավիթ Բաբայանի խոսքերով, Գրիգորյանների ընտանիքը մտադիր է դիմել դատարան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |