Moody's-ը նվազեցնում է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը ՌԴ դեմ պատժամիջոցների պատճառով17 սեպտեմբերի 2014 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը շարունակում է զգալ Ռուսաստանում պատժամիջոցների պատճառով արձանագրված անկման բացասական հետևանքները: Ինչպես ասվում է Moody's Investors Service հաղորդագրության մեջ, հիմք ընդունելով առաջին կիսամյակում նետտո-արտահանման և մասնավոր դրամական փոխանցումների սպասվածից ավելի զգալի կրճատումը, ՀՆԱ աճի կանխատեսումը 3,2 տոկոսից նվազեցվել է մինչև 2,1 տոկոս 2014-ին և 3,6 տոկոսից մինչև 2,3 տոկոս 2015-ին: «Այնուամենայնիվ, կառավարության խելամիտ ֆինանսական քաղաքականությունը և մակրոտնտեսական կայունությունը հիմնավորում է «կայուն» կանխատեսմամբ BA2 վարկանիշն»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Moody's-ը նշում է անմիջական և անուղղակի ռիսկերը Հայաստանի համար Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի ներկրման և արտահանման ընդհանուր ծավալի մոտ մեկ քառորդը, 2008-2012 թթ. ուղիղ արտասահմանյան ներդրումների գրեթե 45 տոկոսը, իսկ դրամական փոխանցումները Ռուսաստանից կազմում են ընդհանուր գումարի 90 տոկոսը: Դրամական փոխանցումների կտրուկ նվազումը, որոնք կազմում են Հայաստանի ՀՆԱ 15 տոկոսը, տնտեսական վիճակի վատթարացման պատճառ կդառնան: Նշվում է, որ Հայաստանի վարկանիշը կարող է բարձրանալ, եթե երկրում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները հանգեցնեն տնտեսության առավել հավասարակշռված աճի ու բալանսի պակասուրդի զգալի կրճատման: Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների հետևանքով նվազել են էկոնոմիկայի աճի տեմպերը, գնաճ է արձանագրվել, հարվածի տակ է հայտնվել ռուբլին: 2014-ի արդյունքներով ԱՄՀ-ն ռուսական ՀՆԱ 0,2 տոկոս աճ է ակնկալում: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական ու էներգետիկ ոլորտի ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել արևմուտքից 30 օրը գերազանցող ժամկետով, արգելվել են երկակի նշանակության ապրանքների առաքումը Ռուսաստան, հորատման և երկրաբանական հետախուզման համար նախատեսված աշխատանքների վարկավորումը: Ռուսաստանը պատասխանեց դրան պարենային ապրանքների համար սահմանված էմբարգոյով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |