Պ.Սեմնեբին հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կօգտվեն եղած շանսից

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարող եւ չեմ ցանկանում մեկնաբանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները: Այնուամենայնիվ, ես ոչ մի կասկած չունեմ, որ կա եզակի շանս իրապես սկսել հակամարտության կարգավորման գործընթացը»,-հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, շանսը գիսաստղի նման անընդհատ չի վերադառնա: «Ես հուսով եմ, որ երկու կողմերն էլ կօգտվեն այս պատմական շանսից: Անկասկած, դեպի խաղաղություն տանող ճանապարհը դժվար է լինելու, սակայն երկարաժամկետ հեռանկարում խաղաղությունը եւ սահմանի բացումը լավագույն պայմանները կստեղծեն ողջ տարածաշրջանի բարգավաճման համար»,-ընդգծել է Սեմնեբին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---