«Իսլամական պետությունը» կարող է մահափորձ կազմակերպել Հռոմի պապի դեմ Թուրքիայում17 սեպտեմբերի 2014 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է մահափորձի թիրախ դառնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ծայրահեղականների համար մահմեդական երկրներ այցելության ժամանակ: Ինչպես հայտնում է Telegraph-ը, այդ մասին զգուշացրել է Վատիկանում Իրաքի դեսպան Հաբիբ աս Սադրը Ֆրանցիսկոսի Ալբանիա այցի շեմին, որը պոնտիֆիկի առաջին այցն է առավելապես մահմեդական բնակչությամբ երկիր: Աս Սադրը հիշեցրել է նաև Պապի նոյեմբերին կայանալիք այցի մասին Թուրքիա և նշել է, որ նրան այնտեղ ևս վտանգ է սպառնալու: Աս Սադրը հայտարարել է նաև, որ ջիհադականները մտադիր են խալիֆայության սահմաններն ընդլայնել մինչև Հռոմ և քննարկում են Սբ Պետրոսի տաճարի վրա սև դրոշ բարձրացնելու հեռանկարները: «Կարծում եմ, նրանք կարող են փորձել սպանել Պապին նույնիսկ Հռոմում՝ ԻՊ շարքերում կան ոչ միայն արաբներ, այլ նաև կանադացիներ, ֆրանսիացիներ, ամերիկացիներ, ինչպես նաև իտալացիներ»,-հայտարարել է նա La Nazione-ին տված հարցազրույցում: Դիվանագետը մատնանշել է, որ Պապը իր դեմ տրամադրեց իսլամիստներին, երբ հայտարարեց Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների հանդեպ բռնությունների մասին, ինչպես նաև հավանություն տվեց խմբավորման դիրքերը ռմբակոծելու Սիրիայի ու Իրաքի ծրագրերին: Կաթոլիկ աշխարհի առաջնորդներին նախկինում ևս փորձել են սպանել: Առավել հայտնի է մահափորձը Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ, որն իրականացրեց ազգայնական «Բոզկուրտ» կազմակերպության անդամ, թուրք ահաբեկիչ Մեհմեդ Ալի Ագջան 1981թ. մայիսի 13-ին: Երկու տարի անց Հռոմի պապն այցելեց նրան բանտում ու հայտարարեց, որ ներում է նրան: 2002-ին Ագջան արտահանձնվեց Թուրքիային, որտեղ դատարանը նրան դատապարտեց մահապատժի 80-ականների սկզբին լրագրողի սպանության համար, սակայն պատիժը փոխարինվեց 10-ամյա ազատազրկմամբ: Սակայն վերջինս ազատ արձակվեց ավելի շուտ՝ 2006-ին: Ըստ որոշ աղբյուրների, ազատազրկման ժամանակ Ագջան կաթոլիկ է դարձել: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Հռոմի պապի այցը Թուրքիա նախատեսվում է նոյեմբերի 29-30-ին: Չի բացառվում, որ դրանից հետո նա կայցելի Հայաստան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |