Հանրաքվեն Շոտլանդիայում մեկնարկել է. Որոշվում է միասնական Բրիտանիայի ճակատագիրը18 սեպտեմբերի 2014 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայում մեկնարկել է հանրաքվեն, որի արդյունքների համաձայն երկիրը կամ դուրս կգա միասնական թագավորության կազմից, կամ միասնական պետության մաս կմնա: Վերջին հարցման արդյունքները, որ նախօրեին հրապարակել էր Daily Record թերթը, վկայում է անկախության հակառակորդների փոքր առավելության մասին: Ըստ հարցման արդյունքների, Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին է արտահայտվել շոտլանդացիների 48 տոկոսը, անկախության օգտին՝ 43 տոկոսը, 9 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: «Առանց այդ 10 տոկոս չկողմնորոշվածների հարաբերակցությունը կլինի հետևյալը. դեմ՝ 53 տոկոս, կողմ՝ 47 տոկոս: Ապագայի ճակատագիրը կորոշեն հենց այդ չկողմնորոշվածների ձայները: Հանրաքվեին ակնկալվում է ընտրողների աննախադեպ մասնակցություն, հայտնում է BBC-ին: Ըստ պաշտոնական տվյալների, քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է ընտրողների ռեկորդային թիվ՝ 4,3 մլն մարդ, ընտրազանգվածի գրեթե 97 տոկոսը: Շոտլանդիայի տարածքում բացվել է 2608 ընտրատեղամաս, որոնք կաշխատեն 07:00-ից (Երևանի ժամանակով 10:00) մինչև 22:00 (ուրբաթ 01:00) տեղի ժամանակով: Ընտրության մասնակիցների տարիքային շեմը 16 տարին է: «Դատելով նրանից, թե ինչպես էին հաշվարկվում ձայները 2010-ի համընդհանուր ընտրություններում և 2011-ին Շոտլանդիայի խորհրդարանի ընտրություններում, դա տեղի կունենա առավոտյան 06:30-07:30 սահմանում: Սակայն, պատկերը աստիճանաբար պարզ կդառնա ըստ քվեների հաշվարկի, ակնկալվում է, որ Շոտլանդիայի ընտրությունը պարզ կդառնա ուրբաթ առավոտյան ժամը 6-ին մոտ»,-գրում է պարբերականը: Եթե շոտլանդացիներն «այո» ասեն անկախությանը, դրանով վերջ կդրվի Անգլիայի և Շոտլանդիայի 300-ամյա միությանը: Սակայն փոփոխություններն անխուսափելի են ցանկացած արդյունքի դեպքում՝ Դևիդ Քեմերոնի կառավարությունը խոստացել է ընդլայնել տարածաշրջանի ինքնավարությունը նույնիսկ եթե շոտլանդացիները «ոչ» ասեն անկախությանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախկինում միանշանակ է արտահայտվել տարածաշրջանի Մեծ Բրիտանիայի կազմում մնալու վերաբերյալ: «Մեծ Բրիտանիան առանձնահատուկ գործընկեր ու դաշնակից է ԱՄՆ համար այս անկայուն աշխարհում: Հուսով եմ, որ Մեծ Բրիտանիան կմնա ուժեղ, վստահ ու միասնական»,-գրել է ԱՄՆ նախագահը թվիթերում: Photo: Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են |