Երեւանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Բաքվի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ 5 հունիսի 2006 - 18:51 AMT PanARMENIAN.Net - «Մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը Ադրբեջանի հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Թուրքիայի հետ` առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով Երկխոսության եւ համագործակցության սեւծովյան համաժողովում: Հայաստանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գործնականում իրագործել է ինքնորոշման իր իրավունքը: «Այն կատարվել է միջազգային իրավունքի նորմերին լիարժեք համապատասխանությամբ: Անկախության հանրաքվեի արդյունքները նաեւ պաշտպանվել են այս ժողովրդին պարտադրված պատերազմում: Այդ իրադարձությունները ընթացել են Խորհրդային կայսրության փլուզման հետ կապված գլոբալ փոփոխությունների համատեքստում: Սա տարանջատվելու ճանապարհով ինքնորոշման քրեստոմատիկ օրինակ է»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ արդեն 15 տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է ապացուցել իր անկախության իրավունքը` իր ձեռքբերումներով եւ պետականության կառուցմամբ: «Այնտեղ մեծացել է մի ամբողջ սերունդ, որն իրեն համարում է այդ պետականության կրողը եւ պաշտպանը: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ են արդյունավետ ջանքեր Հանրապետությունը միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրելու համար»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |