Կալիֆորնիայի դպրոցներում կուսումնասիրեն Հայոց ցեղասպանությունը. Օրենքը ստորագրվել է19 սեպտեմբերի 2014 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է Ադրին Նազարյանի առաջարկած AB 1915 օրինագիծը, որով նախատեսվում է նահանգի դպրոցների ուսումնական ծրագրերում Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների մասին վկայությունների ներառում, հայտնում է Asbarez-ը: Մասնավորապես, օրենքով նախատեսվում է 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին նյութերի ներառում նահանգի ուսումնական ծրագրերում, Հայոց ցեղասպանության մասին բանավոր վկայությունների կիրառման ընդլայնում: Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Փաստաթուղթը ներառվել էր Սենատի օրակարգում 2014-ի ապրիլին, որից հետո ներկայացվել քննարկման ու իրավական փորձաքննության: Օգոստոսի վերջում օրինագիծը հավանության արժանացավ Կալիֆորնիայի Սենատում: 2014-ի հունվարին, չնայած թուրքական լոբբիի կոշտ դիմակայությանը, օրինագծի օգտին քվեարկել է Կալիֆորնիայի նահանգի Ժողովը: «Այն, որ օրինագիծը միաձայն ընդունվեց, վկայում է այն մասին, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները չեն կարող կաշառված լինել կամ մերժել ճշմարտությունն ու արդարությունը»,-այն ժամանակ հայտարարեց Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը: Մինչ այդ օրինագիծը միաձայն ընդունվեց Պետական վեհաժողովի կրթության ու հատկացումների կոմիտեում: «Կալիֆորնիայի ուսանողների համար շատ կարևոր է պատմության դասերը հասկանալ և ուսումնասիրել տարբեր երկրներում ցեղասպանության փաստերը: Ես հպարտ եմ, որ սատարել եմ օրինագծին, որը հորդորում է դպրոցներին ներառել Հայոց ցեղասպանության թեման դասընթացում»,-հայտարարել է կրթության կոմիտեի նախագահ Ջոան Բյուկենենը: Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ 12-րդ նահանգը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներառված է ուսումնական ծրագրերում: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |