ԼՂՀ Սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրապետության խորհրդարանին 5 հունիսի 2006 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում կայացել է Սահամանդրական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստը, որի ընթացում ելույթ է ունեցել հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը: Նիստին ներկա էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, ով որոշում էր ընդունել հանրապետության խորհրդարանին ԼՂՀ Սահմանադրության նախագիծը ներկայացնելու վերաբերյալ: Նա նաեւ հանձնարարեց խմբին շարունակել աշխատանքը առաջարկների ուսումնասիրության ու քննարկման առումով: Նիստի ժամանակ Ա. Ղուկասյանը բարձր է գնահատել ԼՂՀ Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը` նշելով, որ կատարված աշխատանքը դրական արձագանքներ է ստացել փորձագետների կողմից, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո-ծառայությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |