Իսրայելը սիրիական ռազմական ինքնաթիռ է խփել23 սեպտեմբերի 2014 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՀՕՊ ուժերը սիրիական ՌՕՈւ Սու-24 ռազմական ինքնաթիռ են խոցել: Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը բանակային հրամանատարության վրա հղումով, կործանիչը հատել է Իսրայելի օդային տարածքը Գոլանի բարձունքների շրջանում: Ինքնաթիռը վայր է ընկել սիրիական Էլ Կունեյտրա շրջանում: Ինքնաթիռը խոցվել է Patriot համակարգի «ցամաք-օդ» հրթիռով: Պարբերականը, ռազմական աղբյուրների վրա հղումով, հայտնում է, որ ինքնաթիռը, հավանաբար, սխալմամբ է հայտնվել Իսրայելի օդային տարածքում: ՀՕՊ հրթիռի գործարկման պահին ինքնաթիռը դեռ թռչում էր Իսրայելի ուղղությամբ, հետո շրջադարձ է կատարել ու ուղղություն վերցրել դեպի Սիրիա, որտեղ էլ կործանվել է: Օդաչուները պարաշյուտների միջոցով վայրէջք են կատարել Սիրիայի տարածքում: «Մենք նպատակ չունենք սատարելու ապստամբներին: Սա սահման է և ցանկացած ինքնաիթռ ոչնչացվելու է»,-հայտարարել է աղբյուրը, նշելով, որ ինքնաթիռը կարող էր 5 րոպեում հասնել Իսրայելի ցանկացած կետի: Ավելի վաղ՝ օգոստոսին, Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել էր Գոլանի բարձունքներին հասած սիրիական բանակի անօդաչու սարքը: Գոլանի բարձունքներն Իսրայելի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածք է, որն Իսրայելը գրավել է 1967 թ. 6-օրյա պատերազմի ժամանակ: Սիրիան պահանջում է վերադարձնել տարածքը, սակայն Երուսաղեմը, հղում անելով անվտանգության հարցերին, հրաժարվում է: Խաղաղությունը Գոլանի բարձունքներում պահպանում են ՄԱԿ խաղաղապահները: Գոլանի բարձունքները կարևոր ռազմական և ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ այդ տարածքից գնդակոծվում է Իսրայելի զգալի մասը: Գոլանի բարձունքներում է կենտրոնացած Իսրայելի ջրային ռեսուրսների 30 տոկոսը: Զինված հակամարտությունը Սիրիայի կառավարության ու ապստամբների միջև, որին սատարում են իսլամիստներն ու ահաբեկչական կազմակերպությունները, շարունակվում է շուրջ 3 տարի: Պատերազմը խլել է մոտ 250 հազար մարդու կյանք, մեկ միլիոնից ավելին փախստական է դարձել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |