Ուկրաինան Ադրբեջանին ռազմական տեխնիկա է վաճառում 6 հունիսի 2006 - 17:21 AMT PanARMENIAN.Net - 2005 թվականին Ուկրաինան Ադրբեջանին վաճառել է 25 հատ տանկ Տ-72, 2 ՀԶՄ-1, 11 հատ 9Ա52 եւ 23 հատ հրետանային սարքավորում: Այդ մասին հայտնվում է Ուկրաինայի կողմից ՄԱԿ-ին ներկայացված զեկույցում` աշախարհի երկրներին ռազմական տեխնիկայի վաճառքի վերաբերյալ: Աընդհանուր առմամբ, անցյալ տարի Ուկրաինան զինամթերքի ու ռազմական տեխնիկայի վաճառքից ստացել է $680 մլն.: Ռազմական տեխնիկայի էքսպորտում հիմնական տեղը զբաղեցրել են ավիացիան, զրահապատ տեխնիկան, հակաօդային պաշտպանության համակարգերը եւ ռադիոլոկացիոն սարքավորումները, հայտնում է ԱՊԱ-ն:Հիշեցնենք, որ 2006 թվականի մայիսի 24-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոն ընդգծեց, որ ինֆորմացիան` Ադրբեջան ռազմամթերք մատակարարելու վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: «Ուկրաինան չի խառնվում երկրենրի միջեւ ծագած հակամարտություններին եւ զենք չի մատակարարում կողմերից որեւէ մեկին: Դա վերաբերում է ինչպես թեթեւ զինամթերքին, այնպես էլ տանկերին ու ինքնաթիռներին»,- ընդգծել է Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |