Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Լոս Անջելես-Երևան մոտոարշավ կանցկացվի25 սեպտեմբերի 2014 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայ բայքերների Armenian Brigade ակումբը Լոս Անջելես-Երևան ավտոարշավ կկազմակերպի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այդ մասին, ըստ «Նովոստի Արմենիա» գործակալության, հայտարարել է ակումբի հիմնադիր Հարութ Բոգարյանը: «Ամենակարևորը մեզ համար մեր ավանդն ունենալն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Մենք պարբերաբար ակցիաներ ենք կազմակերպում Թուրքիայի դեսպանատան առջև և որոշեցինք խոշոր ակցիա կազմակերպել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ»,-ասել է նա: Լոս Անջելեսից Երևան կմեկնեն մոտ 40 բայքերներ, որոնք Ծիծեռնակաբերդ կբարձրանան մոտոցիկլետներով, իսկ մյուսներն ակցիա կկազմակերպեն ԱՄՆ-ում: Ըստ Բոգարյանի, մոտոարշավի ընթացքում ակցիաներ կկազմակերպվեն հայերի հանդեպ անբարյացակամ տրամադրված պետությունների դեսպանատների առջև: «Մենք կրելու ենք պաստառներ ու դրոշներ, իրազեկելու համար հանրությանը Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնելու այն ժողովրդներին ու երկրներին, որոնք արդեն ճանաչել են Ցեղասպանությունը»,-ասել է նա: Մոտոարշավի ծրագրով նախատեսվում է ընդգրկել նաև եվրոպական երկրները, սակայն ամեն ինչ կախված է եղանակից, ըստ օդերևութաբանների, ամբողջ մարտ ամսվա ընթացքում Եվրոպայում սպասվում են ձյան տեղումներ, իսկ նման պայմաններում մենք չենք կարողանա մեր ակցիան իրականացնել: Եթե ստիպված լինենք բացառելու Եվրոպան, կերկարացնենք երթուղին ԱՄՆ-ում և ավելի շատ ժամանակ կանցկացնենք Երևանում»,-ասել է նա: Ակումբը ստեղծվել է ԱՄՆ-ում 2014-ի հունվարին հինգ ամերիկահայ բայքերների ջանքերով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |