ԼՂՀ պատվիրակությունը մասնակցել է Աբխազիայի նախագահի երդմնակալությանը![]() 25 սեպտեմբերի 2014 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին ժամանել է Աբխազիայի Հանրապետություն՝ մասնակցելու համար հանրապետության նորընտիր նախագահ Ռաուլ Հաջիմբայի երդմնակալության արարողությանը: Նույն օրը ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Սուխումի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 դպրոց և մասնակցել աշակերտների կազմակերպած հանդիսավոր միջոցառմանը: Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ԱԽ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Աբխազիայի ԱԳ նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկու հանրապետություններում պետականաշինության հետ կապված հարցեր և նշեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեծ ներուժը, որն առկա է Արցախի ու Աբխազիայի միջև: Աբխազիա ուղևորության ընթացքում ԼՂՀ ԱԺ նախագահին ուղեկցում է ԼՂՀ ԱԳ փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը: Ռաուլ Հաջիմբան Աբխազիայի նախագահ դարձավ՝ հաղթելով երկրի նախագահի 2014թ. օգոստոսի 24-ի արտահերթ ընտրություններում: Հաջիմբան հավաքեց ընտրողների ձայների 50,6 տոկոսը: Հայերն Աբխազիայի երկրորդ ամենամեծ համայնքն են, ըստ պաշտոնական տվյալների նրանց թիվը գերազանցում է 40 հազարը, դա բնակչության մեկ հինգերորդն է: Photo: RIA Novosti Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |