Human Rights Watch. Հետապնդումներն Ադրբեջանում գագաթնակետին են հասել29 սեպտեմբերի 2014 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Արդեն երկար ժամանակ Ադրբեջանում ընթացող հետապնդումները գագաթնակետին են հասել, նույնիսկ անկախ նրանից, որ ընթացիկ վեց ամիսներին երկիրը նախագահում է Եվրոպայի խորհրդում: Այդ մասին ասվում է Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ: Իրավիճակը կասկածներ է առաջացնում, թե արդյոք Եվրոպայի խորհուրդն այն մարմինն է, որը պաշտպանում է մարդու իրավունքները, ասվում է հայտարարության մեջ: «Իրավապաշտպանների ու իշխանություններին քննադատողների հանդեպ Ադրբեջանի իշխանությունների պարբերական ճնշումները խորապես հակասում են Եվրոպայի խորհրդի հայտարարություններին»,-ասել է Հարավային Կովկասի գծով HRW գլխավոր հետազոտող Գիորգի Գոգիան: Կազմակերպությունը կոչ է անում ԵԽ ղեկավարությանը պահանջել Ադրբեջանից ազատ արձակել անձանց, որոնք ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով, և կասեցնել նրանց քրեական հետապնդումը, հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված արշավն ու թույլ տալ նրանց աշխատել, անհապաղ բարեփոխումներ անցկացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որոնք Ադրբեջանը պարտավորվել է կատարել ԵԽ-ին անդամակցելիս: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար: Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |