Թուրքական ընկերությունը Երևանում բնակելի շենք է կառուցում. «300.000 մարդ սպասում է մեր տներին»30 սեպտեմբերի 2014 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքական շինարարական ընկերությունը Երևանում բնակելի շենք է կառուցում: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական հայտնի «Օզթյուրքլեր հոլդինգի» գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքը: Թուրք գործարարը նշել է, որ հետագայում նախատեսում է շինարարական ոլորտում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում, հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը: «Ներկա պահին Երևանում սկսել ենք բնակելի շենքի շինարարություն: Առաջին թուրքերն ենք, որ աշխատում ենք այստեղ: Երկիրը փոքր է, բայց աներևակայելի հնարավորություններ կան: Փորձում ենք հիմնել հանրային բնակարանային կառավարման համակարգ: Ստացված եկամուտը պիտի ներդնենք նախագծի մեջ: Առաջին փուլի համար նախատեսոված է 5000 տուն, բայց ընդհանուր առմամբ մոտ 300 հազար մարդ է սպասում մեր տներին»,- ասել է Յուսուֆ Օզթյուրքը: PanARMENIAN.Net ի հետ զրույցում քաղաքաշինության նախարարությունից հայտնեցին, որ նման անունով որևէ կազմակերպություն Երևանում որևէ ծրագիր չի իրականացնում: Սակայն վերջնական պատասխան խոստացել են տրամադրել ավելի ուշ՝ քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ հարցը պարզելուց հետո: Թուրքական «Օզթյուրքլեր հոլդինգ» ընկերությունը ծրագրել է քաղաքատիպ ավան կառուցել իսլամական սրբավայր Մեքքայի հարևանությամբ: Այն գլխավոր սրբատեղի Քաաբայից կլինի ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա և որպես բնակատեղի կկարողանա ծառայել ավելի քան 100.000 մարդու: Այն հիմնականում ուղղված է` սպասարկելու ամեն տարի Ինդոնեզիայից ահռելի քանակությամբ իսլամական ուխտավորների կարիքները: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |