Ասաֆ Հաջիեւ. Վաղ թե ուշ Երեւանի եւ Բաքվի միջեւ համագործակցություն կհաստատվի 7 հունիսի 2006 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական համագործակցության մասին հնարավոր կլինի խոսել միայն ղարաբաղյան հակամարտության լիակատար կարգավորումից հետո: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՍՏՀԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը, որը մասնակցում է ՍՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 27-րդ նիստին: «Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատերազմական վիճակում են: Քանի դեռ պատերազմը չի դադարել, անիմաստ է խոսել որեւէ համագործակցության մասին»,-գտնում է նա: Միեւնույն ժամանակ Ա.Հաջիեւը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մերձավոր հարեւաններ են, եւ վաղ թե ուշ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո, համագործակցությունը երկու երկրների միջեւ կհաստատվի: Ա.Հաջիեւը նշել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հույս կա, որի մասին վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |