ԵՄ-ն կվերանայի Հարևանության քաղաքականությունը և նոր անդամների առայժմ չի ընդունի 1 հոկտեմբերի 2014 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն առաջիկա տարիներին մտադիր է վերանայել Եվրոպական հարևանության քաղաքականությունը: Այդ մասին ասվում է ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով հանձնակատարի պաշտոնի թեկնածու Յոհաննես Հանը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների գրավոր հարցին: Պատասխանը հրապարակվել է Եվրախորհրդարանի Արտաքին գործերի կոմիտեում հանձնակատարի լսումների նախօրեին: «Նախագահ Յունկերը խնդրել է ինձ վերանայել և առաջարկել առաջ շարժվելու ուղիները իմ նոր մանդատի առաջին տարում, և ես այդ խնդիրը համարում եմ կարևոր և անհետաձգելի»,-գրել է Հանը: Հանձնակատարի թեկնածուն վստահություն է հայտնել, որ Եվրոպական հարևանության քաղաքականությունը պետք է առավել ճկուն լինի, քանի որ ԵՄ հարևան երկրները չափազանց տարբեր են բոլոր դեպքերում նույն մոտեցումներով առաջնորդվելու համար: «Հարևանության քաղաքականությունը պետք է առավել արագ արձագանքի ճգնաժամերին»,-գրել է հանձնակատարի թեկնածուն: Նա նշել է, որ հարևանության քաղաքականությունը պետք է աշխատի, հաշվի առնելով ոչ միայն երկրները, այլ նաև գործակցության ոլորտները, ինչպիսիք են էներգետիկան, ազատ առևտուրը, միգրացիան: Հանը կարևորել է մոտեցումների տարբերությունը յուրաքանչյուր դեպքի համար: «Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան արևելքում, ինչպես նաև Մարոկկոն և Թունիսը հարավում ցանկանում են առաջ շարժվել բարեփոխումների ճանապարհով ու սերտ կապեր հաստատել ԵՄ հետ: Ես կապահովեմ, որ նրանք ստանան անհրաժեշտ աջակցություն, մշակված յուրաքանչյուր երկրի համար առանձին, շարունակելու համար քաղաքական ու տնտեսական բարեփոխումները»,-ասել է Հանը: Նա նշել է, որ արևելքում առաջնային է լինելու Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումը, իսկ հարավում՝ օգնությունը Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծմանը, ինչպես նաև իրավիճակը Լիբիայում, գրում է Euplus.info-ն: Ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, Հանը հայտարարել է, որ Եվրամիության հետագա ընդլայնում առաջիկա 5 տարիներին չի նախատեսվում: «Պետք է իրատես լինել, այդ շրջանում գործընկերներից ոչ մեկը պատրաստ չի լինի անդամակցել ԵՄ-ին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լսումներում: Հանը պնդում է, որ եվրոպական հարևանության քաղաքականությունը միտված չէ ՌԴ շահերի ոտնահարմանը: «Ռուսաստանը պետք է հասկանա, որ մեր հարևանության քաղաքականությունն ու Արևելյան գործընկերությունն ի վնաս Ռուսաստանի չեն»,-ասել է նա: Լսումների ավարտին եվրախորհրդարանականները որոշում կկայացնեն նրա թեկնածությունը մերժելու կան ընդունելու մասին: Բոլոր հանձնակատարների թեկնածուների վերաբերյալ Եվրախորհրդարանը որոշում կկայացնի մինչև հոկտեմբերի 9-ը: Այս պահի դրությամբ ԵՄ անդամակցության վեց թեկնածու կա՝ Իսլանդիան, Սերբիան, Չերնոգորիան, Թուրքիան, Մակեդոնիան, Ալբանիան, որը թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ հունիսի 27-ին: Թեկնածուի կարգավիճակը նշանակում է, որ երկիրը կարող է բանակցություններ սկսել ԵՄ հետ 35 գլխի շուրջ, որոնք պետք է համապատասխանեն ԵՄ քաղաքականությանը: Բանակցություններն անմիջապես չեն սկսվի: Սերբիան, որը թեկնածուի կարգավիճակ ստացավ 2012-ի սկզբին, բացեց առաջին գլուխը գրեթե երկու տարի անց: Դա կապված է դեռ մինչ բանակցությունների մեկնարկը ԵՄ որոշ չափանիշների ապահովման հետ: Մասնավորապես, առավել արդյունավետ պայքար կմղվի կեղծ փաստաթղթերի, փողերի լվացման ու այլ երևույթների դեմ: Եվրամիության հետ բանակցությունների մեկնարկը չի նշանակում, որ երկիրն ինքնաբերաբար կանդամակցի կառույցին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |