Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություն անցկացնելու հարցը 1 հոկտեմբերի 2014 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանը քննարկել է բանակը Սիրիա և Իրաք ուղարկելու հնարավորությունը: Ինչպես հայտնում է Sabah-ը, ռազմական գործողության անցկացման մանդատի վերաբերյալ քվեարկությունը նախատեսվում է հոկտեմբերի 1-ին: Նշվում է, որ Անկարան զորքեր չի գործուղի Սիրիա և Իրաք, եթե չընդունվեն «Իսլամական պետության» դեմ գործողության վերաբերյալ նրա բոլոր պահանջները: ԻՊ դեմ պայքարի պատրվակով Անկարան փորձում է նաև Սիրիայի իշխանությունների դեմ ուղղված որոշումներ առաջ տանել, մասնավորապես, թռիչքներից զերծ գոտու հաստատում և չափավոր ընդդիմության սպառազինում: Անկարայի երրորդ առաջարկը ենթադրում է երկու թուրքական գումարտակների գործուղում՝ 10 000 զինվորական և տեխնիկա, Սիրիայի տարածքում բուֆերային գոտու ստեղծման նպատակով, ուր պետք է տեղափոխվեն փախստականները Թուրքիայի տարածքի ճամբարներից: Մինչդեռ, ԻՊ հսկողության տակ է հայտնվել շահ Սուլեյմանի դամբարանը, որը թուրքական էքսկլավ է սիրիական տարածքում: Գերի են վերցվել 20 թուրք զինվորներ, որոնք պահպանում են շահի դամբարանը: Այս պահի դրությամբ Թուրքիայում մոտ 1,5 մլն փախստական կա Սիրիայից: 150 հազար քրդեր փախել են վերջին շաբաթներին՝ Կոբանի ռազմավարական նշանակության ավանի վրա ԻՊ գրոհից փախչելով: Թուրքիան թույլ չի տալիս, որ քուրդ կամավորականները մասնակցեն ԻՊ դեմ պատերազմին, խոչընդոտելով սահմանի հատումը նրանց կողմից հակառակ ուղղությամբ: Ավելի վաղ Թուրքիան հրաժարվեց մասնակցել ԻՊ դեմ գործողություններին, նրան կասկածում էին նաև ահաբեկիչներին ոչ հրապարակավ սատարելու մեջ: Մասնավորապես, Թուրքիայում ԱՄՆ նխկին դեսպան Ռիկարդոնեն հայտարարեց, որ Անկարան սատարում է «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրա» խմբավորմանը և Վաշինգտոնը ոչինչ չի անում դրան խանգարելու համար: Արևմտյան ԶԼՄ-ները մեղադրեցին Անկարային նրանում, որ Թուրքիան չի խոչընդոտում իր տարածքով ԻՊ գրոհայինների ներթափանցմանը Սիրիա, էժան գնով նավթ ու վառելիք է գնում գրոհայիններից, ինչպես նաև «հանգստի բազաներ» ստեղծում ահաբեկիչների համար իր տարածքում: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |