Իրանի հեռուստաընկերությունը Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ հանրապետություն, Բաքուն դժգոհ է 7 հունիսի 2006 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Բաքվում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Իրանի Իսլամական Հանրապետության Պետակական «Iran TV 1» հեռուսաընկերությունը լուրերի բաժնում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ հանրապետություն: Ինչպես հայտարարել է Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի (ԱԱԿ) մամլո ծառայության ղեկավար Ալի Նիջաթը, հունիսի 5-ին լուրերի բաժնում, որը եթեր է դուրս եկել 14:00-ին, «Iran TV 1»-ը ռեպորտաժ է տվել` նվիրված Ադրբեջանի ու Հայաստանի նախգահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը Բուխարեստում: «Ռեպորտաժի ընթացքում հաղորդավարը հայտարարեց, որ «Անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրեն անկախ է հռչակել 15 տարի առաջ: Այժմ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում այդ հանրապետությանը»: Մենք դա ընդունում ենք` որպես սպառնալիք Ադրբեջանին Իրանի կողմից, քանի որ Հարավային Ադրբեջանն ինֆորմացիոն ելք ունի աշխարհ միայն Ադրբեջանի Հանրապետության միջոցով: Իրանը ցանկանում է այդպիսի սպառնալիքներով ստիպել Ադրբեջանին փակել այդ ելքը», հայտնում է Day.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով |