Հոկտեմբերը` կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակ. Հայաստանում տարեկան 1000-ից ավելի նոր դեպք է գրանցվում 1 հոկտեմբերի 2014 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակ: Այս ամիս աշխարհի գրեթե բոլոր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, որոնց նպատակը հիվանդության մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձացումն է, ինչպես նաև` հիվանդության դեմ պայքարի, վաղ հայտնաբերման ու կանխարգելման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրումը: Ծրագիրը նաև տեղեկատվություն ու աջակցություն է ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր բախվել են խնդրին: Երևանում գործող «Հայ-ամերիկյան առողջության կեն֊տրոնից» (Մամոգրաֆիայի համալսարանական կենտրոն) PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ միամսյակի առթիվ կենտրոնում գործում է 50% զեղչ կրծքագեղձի հետազոտության համար: Նախատեսվում են նաև հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ ու դասախոսություններ: Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ գոյացություն է: Այն աշխարհում կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է: Շատ հազվադեպ, բայց հանդիպում է նաև տղամարդկանց մոտ (ընդհանուր դեպքերի 1%-ը): ԱՀԿ տվյալներով ամեն տարի աշխարհում 13-90 տարեկան կանանց շրջանում գրանցվում է հիվանդության 800.000-ից 1 մլն նոր դեպք:Հայաստանը նույնպես անմասն չէ այս հիվանդությունից: Տարեցտարի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց թիվը Հայաստանում ավելանում է: 2013-ին կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման 1086 նոր դեպք է գրանցվել: Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակն առաջին անգամ անցկացվել է 1985-ին AstraZeneca միջազգային դեղագործական ընկերության նախաձեռնությամբ: Այս ընկերությունը զբաղվում է տամոկսիֆենի և քաղցկեղի դեմ պայքարի այլ դեղամիջոցների թողարկմամբ: Միջոցառման առաջնային նպատակը մամոգրաֆիայի` որպես վաղ հայտնաբերման արդյունավետ մեթոդի տարածումն էր: Վարդագույն ժապավենը` միջազգային խորհրդանիշ է, որն օգտագործում են կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները: Վարդագույնը կանացիություն, կյանք, գեղեցկություն ու առողջություն խորհրդանշող գույն է. այն ամենի, ինչը խլում է քաղցկեղը: Առաջին անգամ վարդագույն ժապավենը կիրառել է «Սյուզան Գ. Կոմենի անվան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի կազմակերպությունը»: 1990-ին նրանք հիվանդությունը հաղթահարած կանանց վարդագույն գլխարկներ էին բաժանում, իսկ մեկ տարի անց Նյու Յորքում «Հանուն ապաքինման վազքի» մասնակիցներին բաժանեցին վարդագույն ժապավենները: Estée Lauder ընկերությունը յուրաքանչյուր տարի կազմակերպում է հանրահայտ շինությունների վարդագույն լուսավորությունը, որպեսզի ուշադրություն հրավիրի վաղ հայտնաբերման ու հիվանդության կանխարգելման խնդիրների վրա: Թողարկվել են նաև վարդագույն ժապավենով նամականիշներ, որոնց վաճառքից ստացված գումարը փոխանցվել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |