ՀԱՊԿ-ը Հավաքական ավիացիոն ուժեր է ստեղծում 1 հոկտեմբերի 2014 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի ընդլայնված նիստում համաձայնեցվել է Հավաքական ավիացիոն ուժերի մասին նախագիծը: Ըստ կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի, ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերի կազմում կընդգրկվեն կազմակերպության անդամ երկրների զինված ուժերի, ներքին գործերի մարմինների, ներքին զորքերի, անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման ոլորտի լիազորված մարմինների, ռազմատրանսպորտային ու հատուկ ավիացիոն կազմավորումները: «Յուրաքանչյուր երկրից թռչող սարքերի քանակը, տեղակայման վայրերը, անձնակազմի քանակը հստակեցվում է: Որոշովել է փաստաթղթի նախագիծը ներկայացնել կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,-ասել է Զայնետդինովը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Նա հիշեցրել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ «ՀԱՊԿ ուժերը պատրաստ են մասնակցել ցանկացած բարդության խաղաղապահ առաքելության: Սակայն իրադարձությունների զարգացման նման սցենար հնարավոր է միայն համատեղ որոշման արդյունքում ըստ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ գործող համաձայնագրերի»: ՀԱՊԿ մշտական խորհուրդը նաև սկսել է ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում հավաքական անվտանգության համակարգերի ու ստորաբաժանումների ժամանակավոր կացության հետ կապված իրավասության և իրավական աջակցության հարցերի վերաբերյալ համաձայնագրի նախագծի քննարկումը: Բացի այդ, համաձայնեցվել է ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի ու Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշման նախագիծը 2015 թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների համատեղ միջոցառումների օպերատիվ և մարտական պատրաստականության մարմինների կառավարման ծրագրի մասին: Հուլիսին Բորդյուժան հայտնեց, որ մասնակից երկրները պայմանավորվել են համատեղ գործողությունների մասին սահմանամերձ հակամարտությունների դեպքում: Այդ մասին կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարեց Տոկմակում «Անկոտրում եղբայրություն-2014» խաղաղապահ զորավարժանքների բացման արարողությանը: Նշվեց ռազմական գործակցության ու համատեղ խաղաղապահ գործողությունների անցկացման կարևորությունը: Օրերս Բորդյուժան Նյու Յորքում հանդիպում ունեցավ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, ՄԱԿ խաղաղության աջակցության գործառնությունների գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Էրվե Լադսուսի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերոտ Զանիերի հետ: Հանդիպումների գլխավոր թեման էր ՄԱԿ և ՀԱՊԿ համագործակցությունն ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, հումանիտար օգնության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում: ՄԱԿ գլխավոր քարտուղարը դրական գնահատեց գործակցությունը երկու կազմակերպությունների միջև, որը հաջող զարգանում է ճգնաժամային արձագանքման ու կանխարգելիչ դիվանագիտության, Աֆղանստանում կարգավորման, ահաբեկչության ու թմրանյութերին հակազդեցության գործում: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |