ԵԽԽՎ զեկուցողը հանդես եկավ ԿՀՎ գաղտնի բանտերի համաշխարարհային «ցանցի» բացահայտմամբ 7 հունիսի 2006 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի զեկուցող Դիք Մարտին հանդես եկավ ԿՀՎ գաղտնի բանտերի համաշխարարհային «ցանցի» եւ կալանավորների տեղափոխման երթուղիների բացահայտմամբ եւ Եվրոպայի Խորհրդի յոթ անդամ-երկրների անուններ տվեց, որոնք այս գաղտնի գործողություններին իրենց առնչության չափի համաձյան կարող են պատասխանատվության ենթարկվել մի շարք անձանց իրավունքները խախտելու համար: Դրանք են Շվեդիան, Բոսնիան ու Հերցոգովինան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան եւ նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիան: Իր զեկույցին կից լայնածավալ բացատրական հուշագրում, որ լույս է տեսել այսօր Փարիզում կայացած Վեհաժողովի իրավական հարցերով հանձնախմբի նիստի ժամանակ, նա ընդգծում է. «Այժմ պարզ է, որ եվրոպական մի շարք երկրների իշխանությյուններ ԿՀՎ-ի հետ համատեղ ակտիվորեն մասնակցել են անօրինական գործողություններում: Այլ երկրներ գիտակցաբար անուշադրության են մատնել այդ գհործողությունները կամ պարզապես չեն ցանկացել որեւէ բան իմանալ դրանց մասին», հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |