Կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծին![]() 2 հոկտեմբերի 2014 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին: Ինչպես հիշեցրեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, պայմանագիրը բաղկացած է բուն տեքստից և հինգ հավելվածներից: Ըստ փաստաթղթի, Հայաստանը դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից: «Պայմանագրով նախատեսվում է համատեղ որոշումների կատարում, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ վեճերի կարգավորման հարցերը»,- հավելել է փոխնախարարը: Սահմանվել է այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ անցումային փուլում Հայաստանի համար կիրառվելու են միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման այլ մաքսատուրքեր: Կառավարության հավանությանն արժանանալուց հետո պայմանագրի նախագիծը կուղարկվի ԱԺ վավերացման: Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել էր պայմանագրի նախագիծն ու հավելվածները: Մասնավորապես. • ՄՄ և ԵՏՄ իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի ցանկը, որոնց պետք է միանա Հայաստանը • ԵՏՄ մասին պայմանագրում և միջազգային պայմանագրերում ՀՀ անդամակցությամբ պայմանավորված փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը • Պայմաններն ու անցումային դրույթները • Ապրանքների ու դրույքների ցանկը, որոնց համար անցումային շրջանում Հայաստանը կիրառելու է ներմուծման մաքսատուրքեր, որոնք տարբերվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնի դրույքներից • ԵՏՄ տարածքից երրորդ երկրների տարածքով ԵՏՄ տարածք տեղափոխվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունների մասին արձանագրությունը: Հոկտեմբերի 1-ին պայմաանգիրը վավերացրեց Ռուսաստանի Դաշնության խորհուրդը: Սենատորները վավերացման մասին որոշումը միաձայն կայացրեցին՝ կողմ քվեարկեց նիստին մասնակցող 140 խորհրդարանականները: Հայաստանը կարող է ԵՏՄ անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ին, Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նիստում այդ մասին հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ՄՄ մարմինների և ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան: Սեպտեմբերի սկզբին պայմանագիրն ուղարկվեց չորս երկների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարությունների հաստատմանը: Ստորագրման օրվա մասին վերջնական որոշումը կայացնելու են չորս երկրների նախագահները: Չի բացառվում, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում: ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |