Ստեփանակերտն Ադրբեջանին է փոխանցել հուլիսին սպանված դիվերսանտի դին 2 հոկտեմբերի 2014 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի դիվերսանտ Հասան Հասանովի դին, որը հուլիսին սպանվեց Լեռնային Ղարաբաղի տարածքում դիվերսիայի փորձ կատարելիս, փոխանցվել է ադրբեջանական կողմին: Այս մասին հայտնել է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։ Ավելի վաղ Ստեփանակերտը հայտարարել էր, որ պատրաստ է Հասանովի դին փոխանցել միակողմանի կարգով առանց պատասխան պայմանի, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին: ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի երրորդ անդամը՝ Հասանովը ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել, վնասազերծվել և ոչնչացվել: Ադրբեջանի քաղաքացի Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կիլոմետրի վրա սպանել է Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1977 թ.) և վիրավորել է ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին (1977 թ.): Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվեց ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվեցին կամ ոչնչացվեցին հայկական ուժերի կողմից: Ձերբակալվել են 46-ամյա Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը և 54-ամյա Դիլհամ Գարդահշան օղլի Ասկերովը: Նրանց մեղադրանք է ներկայացվել մի քանի հոդվածով: Մասնավորապես, պարզվել է, որ հուլիսի 4-ին նրանք առևանգել և սպանել են անչափահաս Սմբատ Ցականյանին (28.04.1997 թ.), որի մարմինը հուլիսի 15-ին հայտնաբերվեց Քարվաճառ և Մանաշիդ համայնքների շրջանում գտնվող անտառում: Հայկական կողմը հայտարարել է, որ Ասկերովն ու Գուլիևը դատվելու են ԼՂՀ օրենքներով և փոխանակման ենթակա չեն: Բաքուն պնդում է, որ դիվերսանտներին վերադարձնեն Ադրբեջանին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |