Պուտին. Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցման գործընթացը մոտենում է ավարտին![]() 2 հոկտեմբերի 2014 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստեղծվող Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամների թիվը կաճի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այժմ ավարտվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման գործընթացը, ակտիվորեն երկխսություն է տարվում Ղրղըզստանի հետ: Վստահ եմ, որ առաջիկայում այդ միության անդամների թիվը կաճի»,- «Ռուսաստանը կանչում է» համաժողովի ժամանակ նշել է Պուտինը: «Միաժամանակ, մենք կցանկանայինք, որ Եվրասիական տնտեսական միությունը սերտ կապեր հաստատեր ինտեգրացիոն այլ կառույցների հետ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Նման փոխգործակցությունը կայունություն կավելացներ գլոբալ տնտեսությանը: Եվ իհարկե, նման երկխոսությունը հատկապես կարևոր է Եվրամիության հետ, որը մեր առաջատար առևտրային գործընկերն է»,- հավելել է նախագահը, հաղորդում է «Նովոստի Արմենիան»: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Եվրասիական տնտեսական կոմիտեի անդամ Սերգեյ Ռումասը հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ Մինսկում: «Մինսկի գագաթաժողովը կտա բելառուսական կողմին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները: Բելառուսը պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը... Այն պետք է ստորագրվի», - ասել է նա: ԱՊՀ ու ԵՏՄ գագաթաժողովը տեղի կունենա ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Մինսկում: Հոկտեմբերի 2-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին: Հոկտեմբերի 1-ին պայմաանգիրը վավերացրեց Ռուսաստանի Դաշնության խորհուրդը: Սենատորները վավերացման մասին որոշումը միաձայն կայացրեցին՝ կողմ քվեարկեց նիստին մասնակցող 140 խորհրդարանականները: Հայաստանը կարող է ԵՏՄ անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ին, Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նիստում այդ մասին հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ՄՄ մարմինների և ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան: Սեպտեմբերի սկզբին պայմանագիրն ուղարկվեց չորս երկների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարությունների հաստատմանը: Ստորագրման օրվա մասին վերջնական որոշումը կայացնելու են չորս երկրների նախագահները: ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |