Բուշ-կրտսերի եղբայրը կարող է առաջադրել թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում 3 հոկտեմբերի 2014 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Բուշ-կրտսերի եղբայրը կարող է առաջադրել թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում: Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը չի բացառել, որ կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար 2016 թ. ընտրություններում: «Վերջնական որոշում այդ հարցում ես կկայացնեմ մինչև տարեվերջ: Ես չեմ ցանկանում ժամանակից շուտ ներքաշվել: Առայժմ ես ուղղակի իմ ճանապարհով եմ գնում և աշխատում եմ չմտածել այդ մասին»,-մեջբերում է Բուշի խոսքը «Վեդոմոստին»: 61-ամյա Բուշը մեծ հեղինակություն ունի Հանրապետական կուսակցությունում, թեև նրա որոշ հայացքներ, մասնավորապես ապօրինի միգրացիայի մասին, տարբերվում եմ հանրապետական մեծամասնության հայացքներից: Բուշը կողմ է ներգրաղթի քաղաքականության մեղմացմանը: Ըստ նրա, ապօրինի ներգաղթյալներն ԱՄՆ են ժամանում անելանելի վիճակից, չկարողանալով կերակրել ընտանիքը հայրենիքում: «Այո, նրանք խախտել են օրենքը, բայց դա սիրո դրսևորում է»,-ասում է նախկին նահանգապետը: Ջեբ Բուշը ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հարազատ եղբայրն է և 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի որդին: Բուշը նահանգապետ է եղել 1999-2007 թթ., 2000-ին քվեարկությունը Ֆլորիդայում վճռորոշ եղավ նախագահական ընտրություննեի ելքի համար հօգուտ նրա եղբոր: Ավելի վաղ դեմոկրատներից իր թեկնածությունն առաջադրելու հավանականության մասին էր հայտարարել ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը: Չի բացառվում, որ դեմոկրատներից կառաջադրվի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Photo:AP Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |