Նարեկ Սանոյանը` ազատ ոճի բանակային ըմբիշների աշխարհի փոխչեմպիոն 4 հոկտեմբերի 2014 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում մեկնարկել է ազատ ոճի բանակային ըմբիշների աշխարհի 29-րդ առաջնությունը: Մրցաշարի 1-ին օրը մեդալներ էին խաղարկվում տղամարդկանց 57, 61, 65 և 70 կգ քաշային կարգերում: Ստուգատեսին Հայաստանը ներկայացնում է ազատ ոճի 3 ըմբիշ, որոնցից երկուսը մրցագորգ է ելել հենց առաջին օրը: Հաջող է հանդես եկել 65 կգ քաշային Նարեկ Սանոյանը, որը վստահ ելույթների շնորհիվ հասել է եզրափակիչ ու միայն գլխավոր գոտեմարտում զիջելով մրցակցին՝ դարձել բանակայինների աշխարհի փոխչեմպիոն և Հայաստանի ընտրանուն հաշվարկային 15 միավոր պարգևել: Նարեկը վիճակահանության արդյունքներով 1/8-րդ փուլում ազատ էր, ուստի պայքարը սկսել է քառորդ եզրափակչից: Նա նախ 4 րոպե 32 վայրկյանում մաքուր հաղթանակ է տոնել ղազախստանցի Ազամատ Շաղափուլի նկատմամբ, ապա կիսաեզրափակչում 4:1 հաշվով պարտության մատնել ամերիկացի Ջամել Ջեկսոնին ու մտել եզրափակիչ: Այսօր` հոկտեմբերի 4-ին վաղ առավոտյան կայացած եզրափակչում Սանոյանը համառ պայքարում 6:8 հաշվով զիջել է Ուկրաինայի պատվիրակ Եվգենի Խավիլովին և բավարարվել արծաթե մեդալով, որը ևս մեծ նվաճում է երիտասարդ ըմբիշի համար: 2013 թվականին Նարեկ Սանոյանը 61 կգ քաշային կարգում դարձել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն: Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է եկել 2013-ի մարտին` մասնակցելով Թբիլիսիում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:Ազատ ոճի ըմբշամարտի 2012թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է: Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշը` 61 կգ քաշային կարգում հանդես եկող արմավիրցի Արտակ Հովհաննիսյանը շատ վստահ է մեկնարկել ու 1/8-րդ փուլում 12:1 հաշվով հաղթել պակիստանցի Սաջադ Իքբալին: Բայց քառորդ եզրափակչում չափազանց լարված պայքարում 3:4 հաշվով պարտվել է գերմանացի Մարչել Էվալդին ու բավարարվել միայն մեր ընտրանուն պարգևած հաշվարկային 2 միավորով: 57 կգ քաշային կարգում բանակայինների աշխարհի չեմպիոն է դարձել Հնդկաստանի պատվիրակ Սանդխի Տոմարը, իսկ 70 կգ-ում` Մոնղոլիայի ներկայացուցիչ Մանդախնարան Գանզորիգը: Առաջնության 2-րդ օրը մեդալներ կխաղարկեն մյուս չորս՝ 74, 86, 97 և 125 կգ քաշային կարգերի ըմբիշները: Հայաստանի պատվիրակներից մրցագորգ կելնի 97 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին, որն այս ստուգատեսում անցյալ տարի կարողացել է բրոնզե մեդալ նվաճել: Նյու Ջերսիում ազատ ոճի հայ ըմբիշները հանդես են գալիս ՀՀ երիտասրդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |